1. Պատմություն

Վ.Տերյանի անվան թիվ 60 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1948թ.ին: Սկզբնական շրջանում այն գործել է որպես արական դպրոց:
1949 թ.-ին Ի.Վ.Ստալինի ծննդյան 70-ամյակի առթիվ դպրոցը կոչվել է Ի.Վ.Ստալինի անվան հ60 դպրոց:
Ի պատիվ Վահան Տերյանի ծննդյան 80 ամյակի՝ 1965 թ.-ից դպրոցին տրվել է հայ մեծ բանաստեղծի անունը:
1965թ.-ի ամռանը մեծ իրադարձություն էր դպրոցի կյանքում: Առաջին անգամ դպրոցի կոլեկտիվը այցի գնաց հայ քնարի կախարդ երգչի ծննդավայր Գանձա: Նույն թվականին դպրոցի շքամուտքի մոտ տեղադրվեց բանաստեղծի հուշարձանը /հեղինակ՝ քանդակագործ Շահինյան/:Ամեն տարի բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 9-ին, դպրոցի պատվիրակությունը այցելում է Կոմիտասի անվան պանթեոն՝ իր հարգանքի տուրքը մատուցելու մեծ քնարերգուի հիշատակին:
Դպրոցը միահերթ է, աշխատում է հնգօրյա աշխատանքային ռեժիմով:
Դպրոցում դասավանդվում է 3 օտար լեզու` ռուսերեն, գերմաներեն /խորացված/ և անգլերեն: 2009թ.-ի սեպտեմբերից արտասահմանյան դպրոցների կենտրոն ZFA-ի կողմից դպրոցն ընդգրկվել է գերմաներեն խորացված ուսուցման ծրագրում: 2012 թ. փետրվարին Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարության և Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության միջև ստորագրվել է «Մտադրությունների համատեղ հուշագիր», ըստ որի դպրոցում ներդրվել է «Գերմաներենի դիպլոմ» ծրագիրը: Վերոնշյալ ծրագրի շրջանակներում դպրոցում իրականացվում է գերմաներենի խորացված ուսուցում, աշակերտների փոխադարձ այցելություններ, գերմաներենի ուսուցիչների վերապատրաստումներ և հոսպիտալացիոն ծրագրեր, ինչպես նաև երկու երկրների նախարարության աշխատակիցների ու դպրոցների տնօրենների փոխայցելություններ: Ծրագրի շրջանակներում դպրոցը համագործակցում է Գերմանիայի Դաշնության Զաքսն-Անհալտ երկրամասի Նաումբուրգ քաղաքի Դոմ Գիմնազիայի հետ: Դպրոցում գործում է գերմաներենի կահավորված դասասենյակ, որը Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ վերանվանվեց հայ ժողովրդի մեծագույն բարեկամ Յոհաննես Լեփսիուսի անունով:
Դպրոցում աշխատում է թվով 54 մանկավարժ, սովորում է 738 աշակերտ, գործում է «Տերյան» գրական ակումբը, երգչախումբը: Խմբակի աշակերտները մասնակցում են համաքաղաքային և համադպրոցական տարբեր միջոցառումների և մրցույթների: Դպրոցը ԴԿՄ-ի անդամ է, համագործակցում է Էրեբունի վարչական շրջանի կրթության վարչության, «Հույսի կամուրջ», «Վորլդ Վիժն», «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության, քաղաքապետարանի կրթության բաժնի, բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի, Կրթության Ազգային ինստիտուտի, Ազգային օգնության ասոցիացիայի, «ԱՅԲ» կրթահամալիրի, «Օրրան» բարեգործական կենտրոնի, «Զատիկ» խնամքի կենտրոնի և այլ կառույցների հետ: 2012թ-ից իրականացնում է ներառական կրթություն: Ձևավորվել է բազմամասնագիտական թիմ, որի անդամները համագործակցում են միմյանց, ուսուցիչների, ծնողների, ինչպես նաև երեխայի խնդիրներին առնչություն ունեցող այլ կառույցների հետ:Բազմամասնագիտական թիմը, ինչպես նաև ուսուցիչներն ու ծնողները մասնակցում են հաճախակի իրականացվող կոնֆերանսների, սեմինարների, վերապատրաստման դասընթացների: 2015-2016 ուստարվանից ներառվել է «Ազգային երգ ու պար» ծրագրին մասնակից դպրոցների շարքում: Դպրոցը համագործակցում է երկրապահ կամավորական միության հետ, մասնակցում է «ԱՅԲ» կրթահամալիրի կողմից կազմակերպած «Մեղու», «Կենգուրու», «Медвежонок» մրցույթներին և շահում բազմաթիվ մրցանակներ: Առաջին և երկրորդ դասարանցիների համար գործում է անվճար երկարօրյայի խմբակ:
Ամեն տարի համալրվում է նյութատեխնիկական բազան:Դպրոցն ունի կահավորված ռազմագիտության, համակարգչային, հայոց պատմության, գերմաներենի, կենսաբանության, ֆիզիկայի դասասենյակներ, էլեկտրոնային գրատախտակով մեթոդկաբինետ, փառքի սրահ, հանդիսությունների դահլիճ, որտեղ անցկացվում են բազմաբովանդակ միջոցառումներ:
Դպրոցն ապահովված է ջեռուցման կենտրոնացված համակարգով, բոլոր հարկերում կան սանհանգույցներ

Երևանի Վ.Տերյանի անվան հ.60 հիմնական  դպրոցը  իրավահաջորդն է ՀՀ Երևանի Վ.Տերյանի անվան թիվ 60 միջնակարգ դպրոցի: