Ամանորը նախագահի նստավայրում

Ավանդույթի համաձայն՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ նախագահի նստավայրում 2016թ. դեկտեմբերի 26-ին հյուրընկալվեցին հանրակրթական դպրոցների աշակերտներ: Նրանց թվում էին նաև Վ.Տերյանի անվան թիվ 60 հիմն.դպրոցի աշակերներ Յուրի Բաբլումյանն ու Իդա Սերոբյանը, որոնք մեծ տպավորություններով վերադարձան տոնական միջոցառումից: