Ամանորյա դիմակահանդես

Նախատոնական բարձր տրամադրությունը, ջերմ ու հաճելի մթնոլորտը, անսպասելի և միաժամանակ հոգեթով անակնկալները թևածում էին Վահան Տերյանի անվան հ.60 հիմնական դպրոցում: Աշակերտական խորհրդի ջանքերի շնորհիվ օրը դարձավ անկրկնելի և անմոռանալի: Հայկական և տարբեր ազգերի պարերը իրենց ողջ հմայքով և ջերմությամբ, հետաքրքիր դիմակները ստեղծել էին ջերմ մթնոլորտ: Գեղեցիկ հրաշքը թևածում էր ամբողջ դահլիճում։ Աշակերտներին և ուսուցիչներին շնորհավորեց դպրոցի տնօրեն Ա.Իսկանդարյանը՝ մաղթելով խաղաղ ու հաջողակ տարի։ Շնորհակալություն դպրոցի ծնողական համայնքին և մեր շնորհալի, տաղանդավոր սաներին: Միջոցառման կազմակերպիչ` ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Ա.Հովհաննիսյան։