Անպարտելի Հայոց բանակ

Այսօր Վ.Տերյանի անվան հ.60 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Հայոց բանակի 26-րդ ամյակին նվիրված “Անպարտելի Հայոց բանակ “խորագիրը կրող համադպրոցական միջոցառումը /կազմակերպիչներ Ս.Ղազարյան,Ա.Հովհաննիսյան/:Միջոցառմանը ներկա էին Երևանի Քաղաքապետարանի Հանրակրթության վարչության աշխատակազմի աշխատակից տ.Ամիրյանը ,դպրոցին կցված զորամասի հրամանատար ,փոխգնդապետ Խումարյանը և սպաներ:
Դպրոցի տնօրենը փոխգնդապետին հանձնեց նաև աշակերտների ձեռքով գրված նամակները հայ զինվորներին։
Մենք հավատում ենք քեզ, հա՛յ զինվոր, հենց այդ հավատից է ծնվում այն մեծ սերը, որ մեր ժողովուրդը տածում է իր զինվորի՝ հայրենյաց պաշտպանի հանդեպ։
Ամեն ինչ՝ քեզ համար, զինվո՛ր, որ դու քո թիկունքին զգաս մեր տաք շունչը, զգաս, որ մենակ չես։ Ու նաև հավատաս։ Քո հավատը մեր հավատն է՝ հանուն խոստումնալից ապագայի, հանուն Արցախի բարգավաճման և հանուն ողջ հայության միավորման…