Ապրենք միասին, սովորենք միասին

Ավարտվեց «Ապրենք միասին, սովորենք միասին» որակյալ ներառական կրթություն ստանալու ծրագրի շրջանակներում Վ.Տերյանի անվան հ60 դպրոցի ուսուցիչների համար կազմակերպված պարտադիր վերապատրաստման դասընթացը, որի նպատակը ներառական կրթության ներդրման ուղղությամբ վերապատրաստում իրականացնող մասնագետների և հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների մասնագիտական զարգացման գործընթացին աջակցելն է: Վերապատրաստումը անցկացրեցին Ս.Հայթյանը ԿԱԻ-ից և դպրոցի տնօրեն Ա.Իսկանդարյանը: