Գերմաներենի օլիմպիադան Հայաստանում

13051716_1730379183846754_6795211830629843874_n

13055187_1730378747180131_5424358926959729763_o

13063163_1730378643846808_7096372102124989867_o
Հայաստանում Գերմաներենի օլիմպիադայի 17 լավագույն մասնակիցների պատվին Գերմանիայի դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն: Աշակերտների մեծ մասը Երևանից է, բայց պարգևատրվողների շարքում աշակերտներ կային նաև Կապանից, Արենիից և Գյումրիից: Երևանի Վահան Տերյանի թիվ60 դպրոցի աշակերտուհիներ Անուշ Հակոբջանյանը և Եվա Վարդանյանը /ուս. Մ.Ալեքսանյան/ պարգևատրվեցին երկրորդ կարգի պատվոգրերով: Նրանց պատվոգրեր հանձնեցին Գերմաներենի ուսուցիչների հայկական միությունը և դեսպան Քիսլերը:
Աշակերտներին անակնկալ մատուցեց Գյոթեի անվան ինստիտուտը. հուլիսի կեսին նրանք մեկ շաբաթով կմեկնեն ճամբար՝ միասին հանգստանալու Սևանի ափին: Նախագիծը ֆինանսավորում է Գերմանիայի արտգործնախարարությունը: Ճամբարում պատանիներն ու աղջիկներն իրենց գերմաներենի գիտելիքները կմարզեն գերմանացի թատերական ուսուցչի հետ՝ ծանոթանալով նաև դպրոցական իմպրովիզի թատրոնին: Ծրագիրը նաև խաղային ու ժամանցային է:
Ծրագիրն առանձնահատուկ է նաև նրանով, որ ամառային ճամբարում գեղեցիկ ժամանակ անցկացնելու են հրավիրվում նաև այս աշակերտների գերմաներենի ուսուցիչները: Նրանք այնտեղ կծանոթանան թատերախաղին՝ որպես գերմաներենի ուսուցման ժամանակակից հաղորդակցային բաղադրիչի:
Բացի այդ, ինչպես ամեն երկու տարին մեկ, Հայաստանում անցկացված գերմաներենի օլիմպիադայի եզրափակիչ դուրս եկած մասնակիցներից երկուսը կընտրվեն մասնակցելու հուլիսի 17 – 30-ը Բեռլինում կայանալիք Գերմաներենի միջազգային օլիմպիադային: Նրանց կուղեկցի լավագույն մասնակցի գերմաներենի ուսուցիչը:
Գերմաներենի միջազգային օլիմպիադայի քննությունը տեղի կունենա Երևանում ապրիլի 28-ին, և մենք անհամբեր սպասում ենք, թե երեկվա հյուրերից ովքեր են լինելու Բեռլին մեկնողները:
Deutscholympiade in Armenien
Gestern fand ein Empfang zu Ehren der 17 besten Teilnehmer der armenischen Deutscholympiade statt. Die Mehrzahl der Schüler stammt aus Eriwan, die 2 Schülerinnen Anusch Hakobjanyan und Eva Vardanyan der Eriwaner DSD Schule N60 von Vahan Teryan (Lehrerin für DaF M. Aleksanyan) haben bei der armenischen Deutscholimpiade den 2.Platz belegt und dafür Diplome erhalten, auch Schüler aus Städten wie Kapan, Areni und Gyumri wurden durch den Armenischen Deutschlehrerverband und Botschafter Kiesler ausgezeichnet.
Für alle Schüler gab es eine Überraschung, denn das Goethe Institut organisiert für alle ein einwöchiges deutsches Ferienlager am Ufer des Sevan Sees Mitte Juli. Das Auswärtige Amt finanziert dieses Projekt. Mitte Juli werden die Jugendlichen ihre Deutschkenntnisse mit einer Theaterpädagogin aus Deutschland trainieren und lernen das Improvisationstheater in der Schule. Auch sonst stehen natürlich Spiel und Spaß auf dem Programm.
Das Besondere an dem Projekt ist, dass auch die Deutschlehrer dieser Schülerinnen und Schüler zu einem schönen Aufenthalt in diesem Ferienlager eingeladen werden. Die Deutschlehrer lernen dort über das Darstellende Spiel als Element eines modernen kommunikativen Deutschunterrichts.
Darüber hinaus werden, wie alle zwei Jahre, aus der Gruppe der Finalisten der armenischen Deutscholympiade zwei ausgewählt, die zur Internationalen Deutscholympiade nach Berlin vom 17. bis 30. Juli fahren dürfen. Sie werden von der Deutschlehrerin des besten Schülers oder Schülerin begleitet.
Die Auswahl zur Internationalen Deutscholympiade findet in Eriwan am 28.04. statt und wir sind schon gespannt, wer von unseren gestrigen Gästen das Ticket nach Berlin lösen wird.