1. Տնօրեն

12195881_553716361447113_1705907545625748084_n

Իսկանդարյան Անիչկա Ռազմիկի

Ծնվել է 01.02.1960թ. ք. Գավառում: 1967-77 թթ. սովորել և ավարտել է Գավառի Հ.Սարուխանյանի անվ. թիվ 1 միջն. դպրոցը:
1979-83 թթ սովորել և ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը` մաթեմատիկայի ուսուցչի որակավորմամբ:
Դեռ դպրոցական տարիներից բացահայտվել և ի հայտ են եկել Անիչկա Իսկանդարյանի կազմակերպչական ունակությունները` դասարանի ավագ, դպրոցի կոմերիտմիության 1-ին քարտուղար, ԲՈՒՀ –ում՝ ֆակուլտետի կոմերիտմիության 1-ին քարտուղար:
1984թ-ից աշխատում է Վ.Տերյանի անվան հ60 դպրոցում` սկզբում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի, այնուհետև մ/մ նախագահ, դպրոցի խորհրդի նախագահ: 2007թ.-ից աշխատել է որպես դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն: 01.02.2011թ. նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնոկատար, իսկ 06.07.2011թ. –ից առ այսօր, մասնակցելով տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին, ընտրվել և աշխատում է որպես Վ.Տերյանի անվան հ60 հիմնական դպրոցի տնօրեն:
Պաշտոնավարման աշխատանքային գործող պայմանագրի ժամկետը՝ 29.08.2016թ-29.08.2021թ.: