1. Դպրոցի մասին

Վ.Տերյանի անվան թիվ 60 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1948թ.ին: Սկզբնական շրջանում այն գործել է որպես արական դպրոց:

1949 թ.-ին Ստալինի ծննդյան 70-ամյակի առթիվ դպրոցը կոչվել է Ստալինի անվան հ60 դպրոց:

Ի պատիվ Վահան Տերյանի ծննդյան 80 ամյակի՝ 1965 թ.-ից դպրոցին տրվել է բանաստեղծի անունը:

1965թ.-ի ամռանը մեծ իրադարձություն էր դպրոցի կյանքում: Առաջին անգամ դպրոցի կոլեկտիվը այցի գնաց հայ քնարի կախարդ երգչի ծննդավայր Գանձա: Նույն թվականին դպրոցի շքամուտքի մոտ տեղադրվեց բանաստեղծի հուշարձանը /հեղինակ՝ քանդակագործ Շահինյան/:

1975թ.-ից դպրոցում գործում է <<Տերյան>>  ակումբը: Դպրոցում կազմակերպվում են <<Տերյանական օրեր Երևանում>> մրցույթ-փառատոններ, որին մասնակցում են Երևան քաղաքի շատ դպրոցների աշակերտներ:

2009 թ. սեպտեմբերից արտասահմանյան դպրոցների կենտրոն ZFA-ի կողմից դպրոցն ընդգրկվել է գերմաներեն խորացված ուսուցման և գերմաներեն լեզվի դիպլոմի շնորհման ծրագրի մեջ:

Ամեն տարի բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 9-ին, դպրոցի պատվիրակությունը այցելում է Կոմիտասի անվան պանթեոն՝ իր հարգանքի տուրքը մատուցելու մեծ քնարերգուի հիշատակին:

Վ.Տերյանի անվան դպրոցում մշտապես առկա է անմահ քնարերգուի ոգեղեն շունչը: Ամուր է դպրոցի կապը արական դպրոցն ավարտած շրջանավարտների, <<Ջավախք>> հայրենակցական միության, <<Վիրահայերի միություն>> ՀԿ-ի, <Վ.Տերյան>> մշակութային կենտրոնի հետ:

Դպրոցում աշխատում են բարեխիղճ, բազմափորձ ու գիտակ մանկավարժներ, որոնց նվիրական աշխատանքի շնորհիվ ունենք հրաշալի ու կրթված աշակերտական կոլեկտիվ:

Երևանի հ.60 հիմնական  դպրոցը  իրավահաջորդն է ՀՀ Երևանի թիվ 60 միջնակարգ դպրոցի: