Զատկի տոնը` ավանդույթներով լի

Այսօր Վ.Տերյանի անվան հ60 դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում աշակերտները ներկայացրեցին և՛ Հայաստանում, և՛ Գերմանիայում ինչպես են նշում Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Զատիկը:
Միջոցառումը անցկացվեց երկու լեզուներով: Ներկայացվեցին Սուրբ Հարության խորհուրդը, Զատիկի հետ կապված հայկական և գերմանական ավանդույթները, հնչեցին գերմաներեն լեզվով երգեր: Ցուցադրվեցին աշակերտների կողմից պատրաստված զատկական նմուշներ:
Միջոցառմանը ներկա էին Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան պարոն Մաթիաս Քիսլերը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ տիկին Սողոմոնյանը, Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար պարոն Սարգսյանը, կրթության բաժնի պետ տիկին Դավթյանը, հյուրեր, ծնողներ, ուսուցիչներ:
1

2

6

14

21

54

60

61