Հայաստանի երգերը

2017 թ. դեկտեմբերի 6-ին Վ. Տերյանի անվ. թիվ 60 հիմնական դպրոցում անցկացվեց ասմունքի մրցույթ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: Մրցույթը նվիրված էր հայ ժողովրդի արժանավոր զավակ, բանաստեղծ Գ. Էմինին: Այն կրում էր Գ. Էմինի «Հայաստանի երգերը» խորագիրը: Մրցույթը կազմակերպել էր անգլերենի ուսուցչուհի Ալինա Բաղդասարյանը: Աշակերտների համար մրցույթը շատ հետաքրքիր էր և ուսանելի: Մրցույթի ավարտին պատվոգրեր հանձնվեցին մասնակից բոլոր աշակերտներին և գրքեր նվիրվեցին լավագույն ասմունքողներին: