Հայ զիվորը…» խորագրով մրցույթ

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ն «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության հետ համատեղ 2017թ. սեպտեմբերից իրականացնում է «Հայ զինվորը…» խորագրով մրցույթ ՀՀ դպրոցներում ծրագիրը:
Ծրագրի նպատակն է նպաստել դեռահասների /9-10-րդ դասարանների աշակերտների/ շրջանում ռազմահայրենասիրական ոգու դաստիարակությանը, հայրենիքի պաշտպանության հանդեպ պատասխանատվության զգացումի բարձրացմանը, հայոց ազգային բանակի և հայ զինվորի կերպարի արժեքի, դերի ու նշանակության կարևորմանը: