Հովհ. Թումանյանի հեքիաթների բեմականացումը

Նոյեմբերի 23-ին Վ.Տերյանի անվ. թիվ 60 հիմն. դպրոցը հյուրընկալել էր Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան Պետական Դրամատիկական թատրոնի դերասանական խմբին՝ տնօրեն ՀՀ Վաստակավոր արտիստ Կամո Արզումանյան: Դպրոցի դահլիճում դերասանական խումբը 1-3 դասարանի աշակերտների համար ներկայացրեց Հովհաննես Թումանյանի հեքիաթները /ՙ,,Քաջ Նազար,, , ,,Սուտասան,, , ,,Անխելք մարդը,,/:
Այս գեղեցիկ նախաձեռնությունը դպրոցի նախկին շրջանավարտ, հոգաբարձուների խորհրդի անդամ Արմեն Հակոբյանինն էր: Դահլիճում անկեղծ և ուրախ մթնոլորտ էր տիրում: Երեխաները դահլիճից հեռացան մեծ հիացմունքով:
Վ.Տերյանի անվան դպրոցի տնօրեն Ա.Իսկանդարյանը պատվոգրեր հանձնեց Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանին:
img_9452

img_9454

img_9511