Հ.Թումանյանի ծննդյան օրը

Երևանի Վ.Տերյանի անվ. հ60 դպրոցում փետրվար ամիսը միջոցառումների տոնական ամիս է: Դպրոցում ավանդաբար նշվում է Վ.Տերյանի ծննդյան օրը, Մայրենիի տոնը, Գրքի տոնը և Հ.Թումանյանի ծննդյան օրը:
Դպրոցի 6բ դասարանի մայրենիի ուսուցիչ Թ.Արզումանյանի ուժերով բեմադրվեց Հ.Թումանյանի հեքիաթներից մեկը. ,,Քեֆ անողին քեֆ չի պակսիլ,, : Ուրախ և աշխույժ մանկական ներկայացումը թումանյանական խորին խորհրդով էր լցրել դպրոցի հարկը: