Մեր աշակերտները Գերմանիայում

ՀՀ ԿԳ նախարարության և Երևանում ԳԴՀ-ի դեսպանության միջև կնքված հուշագրի ,,Գերմաներենի դիպլոմ,, /ԳԴ/ ծրագրի շրջանակներում 2016թ. սեպտեմբերի 19-29 Երևանի Վ. Տերյանի անվան հ.60 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի 7 աշակերտներ գերմաներենի ուս. Ա.Ավետիսյանի ուղեկցությամբ հյուրընկալվեցին Գերմանիայի Դաշնության Նաումբուրգ քաղաքի Լեփսիուսի անվան գիմնազիայի աշակերտների ընտանիքներում: Մեր աշակերտներն այնտեղ հաճախեցին և ակտիվորեն մասնակցեցին և գերմաներենի, և այլ առարկաների դասերին: Սիրով մասնակցեցին նաև կազմակերպվող էքսկուրսիաներին դեպի Բեռլին, Յեն, Դրեզդեն և Վայմար: Բեռլինի Ռայխստագում հանդիպեցին գերմանացի պատգամավոր Դիտեր Շթիրի հետ, որը հաճույքով զրուցեց մեր աշակերտների հետ, ներկայացրեց իր ծրագրերը, շրջեց նրանց հետ Ռայխստագում և պատասխանեց հարցերին: Իսկ վերջում բոլորին գրքեր նվիրեց: Մեր աշակերտները Հայաստան վերադարձան մեծ տպավորություններ և դրական լիցքեր ստացած:
IMG-20161010-WA0000

14643165_626267004214335_74829571_n

14658218_626266744214361_1062367168_n

IMG-20161010-WA0002

IMG-20161010-WA0006

IMG-20161010-WA0012

IMG-20161010-WA0001