Շնորհավոր տոնդ, իմ ջերմ ու բարի քաղաք:

 

12072768_1681860355358825_2564238894026916762_n (1)

12088105_1618480605079501_1132085545765982152_n

Վ.Տերյանի անվան հ.60 հիմնական դպրոցի ուսուցչական կազմը` տնօրեն Ա.Իսկանդարյանի գլխավորությամբ, աշակերտներ, ծնողներ մասնակցեցին Էրեբունի-Երևան 2797 տոնակատարությունների շրջանակներում Էրեբունի փողոցում կազմակերպված մեծ ցուցահանդես-տոնավաճառին:

Շուրջ 90 տաղավարներում ժողովրդական արվեստի ձեռագործերի՝ զարդերի, հուշանվերների, տարազի տարրերով հագուստի ցուցահանդես վաճառք էր, ազգային խոհանոցի տոնավաճառ։ Տաղավարներից մեկում էլ վարպետ կավագործները երեխաներին նաև ցուցադրում էին, թե ինչպես են անձև կավից կահկարասի ստեղծում։
Մի քանի տաղավարներում կերպարվեստի ստեղծագործություննների ցուցահանդես-վաճառք էր։ Կերպարվեստի տաղավարներում գեղարվեստի տարբեր կրթօջախների սաների աշխատանքներ էլ էին ներկայացված՝ ամենատարբեր թեմաներով ստեղծագործություններով։ Էրեբունի փողոցն ամբողջ երկարութամբ զարդարված է եռագույններով ու տոնի խորհրդանշաններով։

12108815_1681860488692145_7332804961963614026_n 12118762_1618480585079503_9157349859934211706_n 12118860_1618480628412832_3022607384235143360_n