Ոսկե աշուն

Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,- Եկավ — ինչպես զինվոր ու ղեկավար.- Այս աշունը բերեց իմաստության երգեր Եվ կորովի գրեր — երգիս համար:- Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց, Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,- Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց — Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր:-