Սպորտլանդիա

Այսօր մեր դպրոցում տեղի ունեցավ ՀՀ Էրեբունի վարչական շրջանի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլին մեր դպրոցի հաղթող թիմի պարգևատրման պաշտոնական արարողությունը: Էրեբունի վարչական շրջանի կրթության և սպորտի բաժնի սպորտի պատասխանատու Մ. Օխիկյանը դպրոց էր եկել գավաթով և պատվոգրով, որը շնորհավորական ուղերձով հանձնեց 1-3-րդ դասարանների թիմին՝ 1-ին տեղը գրավելու համար: Գավաթները հերթով բարձրաձրեցին թիմի բոլոր աշակերտները, ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Ա.Թովմասյանը, այնուհետև գավաթը հանձնվեց տնօրեն Ա.Իսկանդարյանին: Կրկին շնորհավորում ենք բոլորին և մաղթում մեծ հաջողություն և հաղթանակ քաղաքային փուլի մրցումներին!