Վահան Տերյան- 132

Այսօր՝փետրվարի 9-ին,լրացավ հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 132-րդ տարեդարձը:Երևանի Վ.Տերյանի անվ.թիվ 60 դպրոցի ուսուցիչները և աշակերտները տասնամյակներ քայլում են Տերյանի պոեզիայի ընկերակցությամբ:Այսօր առավոտից դպրոցի օդը լիքն էր Տերյանով:<>գրական ակումբի սաները շրջեցին դասարանից դասարան և աղոթքի պես հնչեցրին մեծ քնարերգուի բանաստեղծությունները:Դպրոցի մուտքի մոտ տեղադրված հուշարձանին եղավ ծաղկադրում,այնուհետև տերյանցիներն այցելեցին Կոմիտասի անունը կրող զբոսայգու պանթեոն,ծաղկեզամբյուղ դրին բանաստեղծի հուշաքարին և արտասանեցին մեծ քնարերգուի բանաստեղծություններից: Օրհնանք և խոնարհում նրա անմահ հիշատակին: