Վահան Տերյան- 133

Այսօր՝ փետրվարի 9-ին,լրացավ հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 133-րդ տարեդարձը:Երևանի Վ.Տերյանի անվ.թիվ 60 դպրոցի ուսուցիչները և աշակերտները տասնամյակներ քայլում են Տերյանի պոեզիայի ընկերակցությամբ:Այսօր առավոտից դպրոցի օդը լիքն էր Տերյանով:<>գրական ակումբի սաները շրջեցին դասարանից դասարան և աղոթքի պես հնչեցրին մեծ քնարերգուի բանաստեղծությունները: Դպրոցի մուտքի մոտ տեղադրված հուշարձանին եղավ ծաղկադրում,այնուհետև տերյանցիներն այցելեցին Կոմիտասի անունը կրող զբոսայգու պանթեոն,ծաղկեզամբյուղ դրին բանաստեղծի հուշաքարին և արտասանեցին մեծ քնարերգուի բանաստեղծություններից: Այս օրը, ավանդույթի համաձայն, բանաստեղծի ժառանգները, Հայաստանի բազմաթիվ մտավորականներ, քաղաքական-հասարակական գործիչներ, պարզապես տերյանասերներ հավաքվում են Կոմիտասի անվան պանթեոնում՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ պոետի հիշատակին և մեկ անգամ ևս հաղորդակից դառնալու նրա ավանդներին:
Իր ելույթում «Վահան Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Առուշան Հակոբյանը նշեց, որ հայ պոեզիայի երկնակամարում, իրոք, լուսաստղի պես է շողում Վահան Տերյան բանաստեղծի աստղը և դեռ հազարամյակներ պիտի լուսավորի հայ քնարերգության հավերժական ուղին:
Օրհնանք և խոնարհում նրա անմահ հիշատակին: