Փոխանակման ծրագրով Գերմանիայում էին Երևանի հ.60 դպրոցի աշակերտները

Փոխանակման ծրագրով Գերմանիայում էին Երևանի հ.60 դպրոցի աշակերտները 26.10.2016

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հանդիպել է Վահան Տերյանի անվան հ. 60 հիմնական դպրոցների աշակերտների և ուսուցիչների հետ, ովքեր գերմանական կրթական հաստատությունների հետ համագործակցության ծրագրով սեպտեմբերի 19-30-ը փոխանակման ծրագրով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում էին:

7 աշակերտ 1 մանկավարժի ուղեկցությամբ եղել են Գերմանիայի Զաքսոն-Անհալթ երկրամասի Դրոյսիգի և Նաումբուրգ քաղաքներում: Աշակերտները հյուրընկալվել են Լեփսուսի անվան գիմնազիայի աշակերտների ընտանիքներում:
Հայտնելով տպավորությունները՝ աշակերտները նշել են, որ այցը հետաքրքիր, միաժամանակ արդյունավետ և բովանդակալից է եղել: Ծրագրի շրջանակում երեխաները ծանոթացել են դպրոցների առօրյային, հանդիպում ունեցել Ռայխսթագի մի շարք պատգամավորների և Գերմանիայում ՀՀ դեսպանի հետ, ինչպես նաև այցելել են պատմամշակութային վայրեր:
Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն էլ ընդգծել է, որ գերմաներենի և առհասարակ լեզուների խորացված ուսուցմամբ դպրոցների համար նմանօրինակ ծրագրերն առանձնահատուկ դեր և կարևորություն ունեն:
Աշակերտները նաև նշել են, որ հանդիպումների ընթացքում իրենք առիթը բաց չեն թողել՝ ներկայացնելու հայկական մշակույթն ու հարուստ պատմությունը:
IMG_0597

IMG_0601

IMG_0613

IMG_0617

IMG_0618

IMG_0634

IMG_0670

IMG_0672