Բաց դաս ՀՀ Ազգային Ժողովում

ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի Վահան Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցի աշակերտները:
Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը: Նա ներկայացրել է սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում իրականացվող քայլերն ու օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքները: Նրա խոսքով՝ խորհրդարանն այն վայրն է, որտեղ քաղաքական ուժերը, միմյանց հետ բանավիճելով, կարողանում են գտնել տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի լուծումները:
Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Ռուստամ Մախմուդյանին:
Պարոն Մախմուդյանը հյուրերին հորդորել է ապագային նայել հույսով ու հավատով:
Ջերմ հանդիպում տեղի ունեցավ նաև դպրոցի նախկին շրջանավարտ, այժմ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ:
Բաց դասերն ամփոփվել են ավանդական լուսանկարներով: