Archive for Ապրիլի 27, 2016

Հիշում եմ և պահանջում

“Ոչ խտրականությանը”

“Կարմիր խաչի” կողմից կազմակերպված “Ոչ խտրականությանը” թեմայով շարադրությունների մրցույթ, որին մասնակցեցին 60 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները և ստացան մրցանակներ:
13043395_1731826163702056_3542336922307422598_n

13096167_1731826160368723_1592650754259825117_n

Գերմաներենի օլիմպիադան Հայաստանում

13051716_1730379183846754_6795211830629843874_n

13055187_1730378747180131_5424358926959729763_o

13063163_1730378643846808_7096372102124989867_o
Հայաստանում Գերմաներենի օլիմպիադայի 17 լավագույն մասնակիցների պատվին Գերմանիայի դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն: Աշակերտների մեծ մասը Երևանից է, բայց պարգևատրվողների շարքում աշակերտներ կային նաև Կապանից, Արենիից և Գյումրիից: Երևանի Վահան Տերյանի թիվ60 դպրոցի աշակերտուհիներ Անուշ Հակոբջանյանը և Եվա Վարդանյանը /ուս. Մ.Ալեքսանյան/ պարգևատրվեցին երկրորդ կարգի պատվոգրերով: Նրանց պատվոգրեր հանձնեցին Գերմաներենի ուսուցիչների հայկական միությունը և դեսպան Քիսլերը:
Աշակերտներին անակնկալ մատուցեց Գյոթեի անվան ինստիտուտը. հուլիսի կեսին նրանք մեկ շաբաթով կմեկնեն ճամբար՝ միասին հանգստանալու Սևանի ափին: Նախագիծը ֆինանսավորում է Գերմանիայի արտգործնախարարությունը: Ճամբարում պատանիներն ու աղջիկներն իրենց գերմաներենի գիտելիքները կմարզեն գերմանացի թատերական ուսուցչի հետ՝ ծանոթանալով նաև դպրոցական իմպրովիզի թատրոնին: Ծրագիրը նաև խաղային ու ժամանցային է:
Ծրագիրն առանձնահատուկ է նաև նրանով, որ ամառային ճամբարում գեղեցիկ ժամանակ անցկացնելու են հրավիրվում նաև այս աշակերտների գերմաներենի ուսուցիչները: Նրանք այնտեղ կծանոթանան թատերախաղին՝ որպես գերմաներենի ուսուցման ժամանակակից հաղորդակցային բաղադրիչի:
Բացի այդ, ինչպես ամեն երկու տարին մեկ, Հայաստանում անցկացված գերմաներենի օլիմպիադայի եզրափակիչ դուրս եկած մասնակիցներից երկուսը կընտրվեն մասնակցելու հուլիսի 17 – 30-ը Բեռլինում կայանալիք Գերմաներենի միջազգային օլիմպիադային: Նրանց կուղեկցի լավագույն մասնակցի գերմաներենի ուսուցիչը:
Գերմաներենի միջազգային օլիմպիադայի քննությունը տեղի կունենա Երևանում ապրիլի 28-ին, և մենք անհամբեր սպասում ենք, թե երեկվա հյուրերից ովքեր են լինելու Բեռլին մեկնողները:
Deutscholympiade in Armenien
Gestern fand ein Empfang zu Ehren der 17 besten Teilnehmer der armenischen Deutscholympiade statt. Die Mehrzahl der Schüler stammt aus Eriwan, die 2 Schülerinnen Anusch Hakobjanyan und Eva Vardanyan der Eriwaner DSD Schule N60 von Vahan Teryan (Lehrerin für DaF M. Aleksanyan) haben bei der armenischen Deutscholimpiade den 2.Platz belegt und dafür Diplome erhalten, auch Schüler aus Städten wie Kapan, Areni und Gyumri wurden durch den Armenischen Deutschlehrerverband und Botschafter Kiesler ausgezeichnet.
Für alle Schüler gab es eine Überraschung, denn das Goethe Institut organisiert für alle ein einwöchiges deutsches Ferienlager am Ufer des Sevan Sees Mitte Juli. Das Auswärtige Amt finanziert dieses Projekt. Mitte Juli werden die Jugendlichen ihre Deutschkenntnisse mit einer Theaterpädagogin aus Deutschland trainieren und lernen das Improvisationstheater in der Schule. Auch sonst stehen natürlich Spiel und Spaß auf dem Programm.
Das Besondere an dem Projekt ist, dass auch die Deutschlehrer dieser Schülerinnen und Schüler zu einem schönen Aufenthalt in diesem Ferienlager eingeladen werden. Die Deutschlehrer lernen dort über das Darstellende Spiel als Element eines modernen kommunikativen Deutschunterrichts.
Darüber hinaus werden, wie alle zwei Jahre, aus der Gruppe der Finalisten der armenischen Deutscholympiade zwei ausgewählt, die zur Internationalen Deutscholympiade nach Berlin vom 17. bis 30. Juli fahren dürfen. Sie werden von der Deutschlehrerin des besten Schülers oder Schülerin begleitet.
Die Auswahl zur Internationalen Deutscholympiade findet in Eriwan am 28.04. statt und wir sind schon gespannt, wer von unseren gestrigen Gästen das Ticket nach Berlin lösen wird.

Աշակերտական գիտաժողով

16.04.2016 9 ա դաս.աշակերտուհի Միլենա Խալենյանը մասնակցեց Եվրասիա միջազգային համալսարանի կողմից կազմակերպված “Կիլիկյան Հայաստանի դերը հայկական պետականության կայացման գործում”թեմայով աշակերտական գիտաժողովին:Աշակերտուհին ներկայացավ “Կիլիկյան Հայաստանի վաճառաշահ քաղաքները և առևտրի զարգացման նախադրյալները “գիտական զեկուցումով /գիտական ղեկավար Սոնա Դանիելյան / և արժանացավ հավաստագրի13071850_1730031610548178_9009238105966252307_o

13063237_1730031747214831_8187227413839018961_o

13063195_1730031810548158_5533087807963410923_o

13041479_1730031487214857_7075043744928231242_o

13015500_1728732640678075_3076223725526590819_n

13010648_1728732614011411_2693480950051910564_n

12998351_1730031563881516_3132581338452869235_o:

Նոր տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը և «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ, իրականացնում են «Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» խորագրով պաստառների մրցույթ ՀՀ դպրոցներում: Ծրագրի շրջանակներում Վ.Տերյանի անվ. հ60 դպրոցում անցկացվեց նույն խորագրով դաս, որը հնարավորություն տվեց աշակերտներին ծանոթանալ և մանրամասն տեղեկատվություն ստանալ ինժեներական մասնագիտությունների վերաբերյալ:
12965976_1044454632298213_95613582_n

12966219_1044454868964856_667279784_n

12966476_1044454512298225_1388531975_n

12969408_1044454772298199_1411171611_n

12980545_1044454965631513_2090467369_n

Թռչունների պահպանության օրը Վ.Տերյանի անվան հ60 հիմնական դպրոցում:

20160331_130650

20160331_132130

image-5f1139bd2cdb11a93f1e3ee153ebf8a84c3283f4ec25b7bf1dfa484c8fcc0db3-V

фото2356

фото2358

фото2360

Զատկի տոնը` ավանդույթներով լի

Այսօր Վ.Տերյանի անվան հ60 դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում աշակերտները ներկայացրեցին և՛ Հայաստանում, և՛ Գերմանիայում ինչպես են նշում Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Զատիկը:
Միջոցառումը անցկացվեց երկու լեզուներով: Ներկայացվեցին Սուրբ Հարության խորհուրդը, Զատիկի հետ կապված հայկական և գերմանական ավանդույթները, հնչեցին գերմաներեն լեզվով երգեր: Ցուցադրվեցին աշակերտների կողմից պատրաստված զատկական նմուշներ:
Միջոցառմանը ներկա էին Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան պարոն Մաթիաս Քիսլերը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ տիկին Սողոմոնյանը, Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար պարոն Սարգսյանը, կրթության բաժնի պետ տիկին Դավթյանը, հյուրեր, ծնողներ, ուսուցիչներ:
1

2

6

14

21

54

60

61