Archive for Սեպտեմբերի 24, 2016

Արի տուն

,,Արի տուն,, ծրագրի շրջանակներում Վ.տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցի ծնողական համայնքի երեք ընտանիքներ հյուրընկալել էին Ջավախքից մեր հայրենակիցներին, որի համար Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի՝ Ա.Հարությունյանի կողմից, ,,Արի տուն,, ծրագրին ցուցաբերած ակտիվության համար, դպրոցի ուսուցչական և ծնողական անձնակազմին շնորհվեցին պատվոգրեր:
image-0-02-01-c523ab6a6d2abd6f08498e5f6572798c0ec4b0b9dbefeb341e02b552a20ccca7-V

image-13-09-16-11-12

DSD1 դիպլոմների հանձնումը

Սեպտեմբերի 22-ին Երևանի Գերմանիայի Դաշնային հանրապետության դեսպանությունում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը Վ.Տերյանի անվ. թիվ 60 հիմն. դպրոցի նախորդ ուստարվա շրջանավարտներին հանձնեց DSD1 դիպլոմները, որից հետո շրջանավարտները տնօրեն Ա.Իսկանդարյանի ուղեկցությամբ մասնակցեցին ,,Կրաբատ,, ֆիլմի ցուցադրությանը:
image-0-02-01-6086aff3d462eac1605d786933c57a12bc66e14c56354b160aad653f418e5ed5-V

image-0-02-01-63782ac224fa09cd21b13cfd8d2ea2b7d5af66c5c69b45e2b5d14dbd52653c02-V

image-0-02-01-0168798b9b93b4491769ec2f1eb9d4b77981c795fe52d57f634d01a0a7d65d07-V

image-0-02-01-c523ab6a6d2abd6f08498e5f6572798c0ec4b0b9dbefeb341e02b552a20ccca7-V

Անկախության սերունդ

Մեր երկրի ամենակարևոր տոներից է Հայաստանի Անկախության օրը: Այս տարի համայն հայությունը նշեց մեր հանրապետության անկախության 25-ամյակը:
1991թ.-ի սեպտեմբերի 21-ին հայ հասարակությունն ընտրեց անկախությունը՝ հանրաքվեում իր վճռական ,,Այո,,-ն ասելով:
Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներին անմասն չմնաց նաև Երևանի Վ.Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցը: Դպրոցի տնօրեն տիկին Իսկանդարյանը շնորհավորական ուղերձ հղեց ներկաներին Անկախության տոնի առթիվ:
Միջոցառմանը ներկա էին դպրոցի կողմից հրավիրված հյուրեր՝ ՊՆ նախարարի խորհրդական գեներալ-լեյտենանտ, պարոն Մուրազ Սարուխանի Սարգսյանը, Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետի օգնական Ս.Ամիրյանը, Էրեբունի համայնքի ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ Ա. Սարգսյանը, նախագահի տեղակալ Ջ. Գևորգյանը:
Միջոցառման ավարտին մեկ րոպե լռությամբ հարգվեց ապրիլյան քառօրյա պատերազմում ընկածների հիշատակը:
ՊՆ-ի կողմից Արիության մեդալով պարգևատրվեց դպրոցի ռազմագիտության ուսուցիչ գնդապետ Ն.Ավանեսյանը: Իսկ ՄԿԱ գծով փոխտնօրեն Ա.Գրիգորյանը, ՄԿԿ Մ.Հակոբյանը և Հայոց լեզվի և գրականության մ/մ նախագահ Մ.Սիմոնյանը պարգևատրվեցին պատվոգրերով:
Հավերժ փառք մեր խիզախ զինվորներին:
Կեցցե Հայաստանը:
Փառք մեր ժողովրդին:
20160922_145752

20160922_141925

20160922_141516

14445327_1156689347741407_313665400_n

Գիտելիքի օր

Նոր ուսումնական տարվա սկիզբը` սեպտեմբերի 1-ը, նշվում է որպես Գիտելիքի օր: Սովորաբար այդ օրը դպրոցներում տոնական մթնոլորտ է տիրում: Այս օրը առանձնահատուկ է հատկապես առաջին դասարանցիների համար, ովքեր սրտատրոփ սպասում էին իրենց առաջին դասին: Վահան Տերյանի անվան հ.60 հիմնական դպրոցում նույնպես տիրում էր տոնական մթնոլորտ: Դպրոցի հյուրն էր ,Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Հարություն Սարգսյանը,ինչպես նաև դպրոցին կցված թիվ 5474 զորամասի ներկայացուցիչները: Տոնական միջոցառման սկզբում դպրոցի տնօրեն Ա.Իսկանդարյանը ընթերցեց Երևանի քաղաքապետ պ.Տարոն Մարգարյանի ուղերձը: Այնուհետև սկսվեց տոնական միջոցառումը:
Շնորհավորում ենք բոլոր աշակերտների, մանկավարժների, սեպտեմբերի 1-ը` Գիտելիքի օրը:
14124529_1781706895380649_7464923143099604581_o

14125075_1781706698714002_2442905802237431476_o

14115537_1781707518713920_4670008133785221125_o

14115518_1781707552047250_605598817778389097_o

14124343_1781707382047267_6112744847946809818_o

14196192_1781707182047287_8316918954540127914_o

14124992_1781707368713935_5892548350364561518_o

14231233_1781707585380580_6222350275206919324_o