Archive for Հոկտեմբերի 19, 2016

Նորարարությունը սկսվում է դպրոցից

Հոկտեմբերի 15-ին մեկնարկեց ԴԿՄ-ի հերթական նախագիծը՝ համաձայն Դպրոց-կենտրոնների միության և Կալիֆորնիայում գործող ,,Հետազոտություն, ուսումնասիրություն և պլանավորում Հայաստանի համար,, ինստիտուտի միջև կնքված համագործակցության հուշագրի:
Հուշագրի կնքմանն ու նրան հաջորդող ,,Նորարարությունը սկսվում է դպրոցից,, թեմայով սեմինարին մասնակցում էին նաև մեր դպրոցի տնօրեն Ա. Իսկանդարյանը և քիմիայի ուսուցչուհի Ա. Գրիգորյանը: Սեմինարի վերջում ուսուցիչների հետ կատարվեց գործնական աշխատանք:
14706762_1801882446696427_8525542384207425129_o

14692110_1801880186696653_8043862687306256566_o

14707004_1801882960029709_8493994497334664636_o

14753464_1801884966696175_7486217956363861786_o

Նորանոր հաղթանակներ և ձեռքբերումներ մարզաշխարհում Սերյոժա Հովակյանին

Վ.Տերյանի անվան հ60 դպրոցի 9-րդ դաս.-ի աշակերտ Սերյոժա Հովակյանը մասնակցել է Վրաստանում անցկացված քիգբոքսինգի միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլին՝ մենամարտելով ադրբեջանցի մարզիկի հետ: Ս.Հովակյանը տարել է փայլուն հաղթանակ՝ արժանանալով ոսկե մեդալի: Պարգևատրվել է նաև ,,Կապուտակ Սևան,, ճամբարի տասնօրյա ուղեգրով:
Նորանոր հաղթանակներ և ձեռքբերումներ մարզաշխարհում Սերյոժա Հովակյանին:

14606278_145402902589809_4006135086145406352_n

14705610_145403002589799_2741229042555561631_n

Շախմատի 11-րդ օլիմպիադայի դպրոցական փուլը

Հոկտեմբերի 17-ին Վ.Տերյանի անվան հ.60 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ՀՀ դպրոցականների շախմատի 11-րդ օլիմպիադայի դպրոցական փուլը շախմատի ուսուցիչ Կարեն Գասպարյանի կազմակերպությամբ ,որի արդյունքում ձևավորվեց դպրոցի հավաքական թիմը`համայնքային փուլին մասնակցելու համար :
14642000_1801435083407830_2754103158579506466_n

14642323_1801435203407818_8032521258482652871_n

14657466_1801435113407827_4846775377492687994_n

Երգը բարեկամության կամուրջ է

Ամեն տարի Հայաստանում անցկացվում է ,,Երգը բարեկամության կամուրջ է,, ռուսական երգի փառատոնը, որի միտված է աճող սերնդի մոտ նպաստել ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի զարգացմանը:
Հանրապետական փառատոնի դպրոցական փուլում Վ.Տերյանի անվան հ60 հիմնական դպրոցում անկացվեց ,,Կեչին՝ Ռուսաստանի խորհրդանիշ,, միջոցառումը ռուսաց լեզվով: Միջոցառման ընթացքում հնչեցին բանաստեղծություններ, ռուսական ազգային երգեր և պարեր: Անցկացվեց նաև վիկտորինա և փոքրիկ բեմականացում:
20161014_130520

20161014_130715

20161014_132251

20161014_133535

Մեր աշակերտները Գերմանիայում

ՀՀ ԿԳ նախարարության և Երևանում ԳԴՀ-ի դեսպանության միջև կնքված հուշագրի ,,Գերմաներենի դիպլոմ,, /ԳԴ/ ծրագրի շրջանակներում 2016թ. սեպտեմբերի 19-29 Երևանի Վ. Տերյանի անվան հ.60 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի 7 աշակերտներ գերմաներենի ուս. Ա.Ավետիսյանի ուղեկցությամբ հյուրընկալվեցին Գերմանիայի Դաշնության Նաումբուրգ քաղաքի Լեփսիուսի անվան գիմնազիայի աշակերտների ընտանիքներում: Մեր աշակերտներն այնտեղ հաճախեցին և ակտիվորեն մասնակցեցին և գերմաներենի, և այլ առարկաների դասերին: Սիրով մասնակցեցին նաև կազմակերպվող էքսկուրսիաներին դեպի Բեռլին, Յեն, Դրեզդեն և Վայմար: Բեռլինի Ռայխստագում հանդիպեցին գերմանացի պատգամավոր Դիտեր Շթիրի հետ, որը հաճույքով զրուցեց մեր աշակերտների հետ, ներկայացրեց իր ծրագրերը, շրջեց նրանց հետ Ռայխստագում և պատասխանեց հարցերին: Իսկ վերջում բոլորին գրքեր նվիրեց: Մեր աշակերտները Հայաստան վերադարձան մեծ տպավորություններ և դրական լիցքեր ստացած:
IMG-20161010-WA0000

14643165_626267004214335_74829571_n

14658218_626266744214361_1062367168_n

IMG-20161010-WA0002

IMG-20161010-WA0006

IMG-20161010-WA0012

IMG-20161010-WA0001

,,Ով է Նժդեհը,,

Հոկտեմբերի 10-ին Վ.Տերյանի անվ. թիվ 60 հիմն. դպրոցում տեղի ունեցավ Գարեգին Նժդեհի 130ամյակին նվիրված ,,Ով է Նժդեհը,, համադպրոցական միջոցառումը: Դահլիճում թևածում էր Նժդեհյան ոգին: Միջոցառման կազմակերպիչ պատմ. ուս. Ս.Ղազարյան:20161010_142549

20161010_143508

20161010_143523

20161010_143942

20161010_144509

20161010_144214

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍՈՒՑԻՉ…

Copy_of_images_2
Սիրելի Ուսուցիչներ, շնորհավորում ենք Ձեզ մասնագիտական տոնի առիթով, ցանկանում երկար տարիների բեղմնավոր աշխատանք, և թող Ձեր ազգանվեր գործունեության, Ձեր առաքելության արգասիքը հպարտության զգացումով ողողի Ձեր էությունը:
Դուք մեր երկրի մշակույթն եք, լեզուն ու սովորույթները: Ձեր աշխատանքից է կախված մեր վաղվա օրը, հույսի ու երազի չափը:
Ուսուցիչ. բառ, որը տանում է դեպի կրթություն ու գիտություն: Այն հոգատարություն, քնքշանք ու սեր է նշանակում:
Ուսուցիչ լինելը մեծ կոչում է, առավել ևս, եթե ուսուցիչը ոչ թե պարզապես մատուցում է ճշմարտությունը, այլ իր սաներին սովորեցնում է գտնել այն:
Սիրելի՛ ուսուցիչներ, հայորդիների դաստիրակության հայրենանվեր ու անձնուրաց գործի անդու՛լ մշակներ, շնորհավորում ենք Ձեզ մասնագիտական օրվա՝ Ուսուցչի օրվա առիթով: