Archive for Դեկտեմբերի 21, 2016

Ձմեռային հեքիաթ

Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ 2գ դասարանի ամանորյա միջոցառումը ,,Ձմեռային հեքիաթ,, խորագրով: Դասվար Է.Խունոյան:

Նամակ հայ զինվորին

Վ.Տերյանի անվան հ60 հիմն. դպրոցի աշակեևտները նամակներ են ուղարկել հայկական բանակում ծառայող հայ զինվորներին և սահմանամերձ շրջաններում սովորող աշակերտներին՝ շնորհավորելով նրանց գալիք Ամանորը:

Սուրբ ծնունդը Գերմանիայում և Ամանորը Հայաստանում

2016 թ. դեկտեմբերի 8-ին Երևանի Վ.Տերյանի անվան թիվ 60 հիմն. դպրոցի տոնոկանորեն զարդարված ճեմասրահում տեղի ունեցավ ,,Սուրբ ծնունդը Գերմանիայում և Ամանորը Հայաստանում,, խորագիրը կրող միջոցառումը: Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Ա. Իսկանդարյանը: Նա ողջունեց ներկաներին և հյուրերին, որոնց թվում էին Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ պարոն Բ.Քիսլերը, ԳԴ Սաքսոնիա Անհալտ երկրամասի դպրոցների տնօրենների աշխատանքային խմբի ղեկավար պարոն Բ. Շմիդտը, գերմաներեն լեզվի ուսուցիչների վերապատրաստման կենտրոնի ղեկավար պարոն Թ. Բլումենրաթը,Սաքսոնիա Անհալտ երկրամասի քաղաքականության կրթության տնօրեն պարոն Ղայխելը, ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության գլխավոր մասնագետ Մարգարիտա Մաթևոսյանը, Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար պարոն Հ. Սարգսյանը: Աշակերտները ներկայացրեցին 2 երկրների ավանդույթները՝ համեմելով իրենց խոսքը թեմային համապատասխան երգերով: Այնուհետև երեխաներին հյուր եկավ Ձմեռ պապը: Կազմակերպվեց խաղ-վիկտորինա, որին մասնակցեցին ԳԴՀ-ից եկած հյուրերը: Միջոցառման ավարտին պատրաստված գինին, բլիթներն ու նրբերշիկը մատուցվեցին ներկաներին: Այս միջոցառումն ուղղված էր 2 պետությունների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը: Weihnachtsprogramm in der 60. Schule “Vahan Teryan” u.a. mit unseren Gästen aus Sachsen-Anhalt, Frau Matevosyan und dem deutschen Botschafter in Jerewan Herrn Kiesler.
_img_0487

_img_0557

_img_0581

_img_0616

Կառուցենք կայուն և անվտանգ համայնք

24.11.2016թ.ին դպրոցում անցկացվեց Երևանի ,,Կարմիր խաչի,, գրասենյակի կողմից կազմակերպված ,,Կառուցենք կայուն և անվտանգ համայնք,, նկարչական մրցույթը, որտեղ լավագույն 10 աշխատանքների հեղինակները արժանացան նվերների:
20161215_130449

20161215_133757

20161215_133956

Նախագահի նստավայրում

Ներառական կրթությունը հանրակրթության զարգացման գործընթաց է, այն բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ: Դեկտեմբերի 2-ին Վ.Տերյանի անվան հ60 հիմնական դպրոցի 9-րդ դաս.-ի երկու աշակերտներ այցելեցին նախագահի նստավայր: Մասնակցեցին այնտեղ կազմակերպված ինտելեկտուալ վիկտորինային և հաղթողներ ճանաչվեցին:

mar_3432

img_20161202_124002

img_20161202_124023
img_20161202_124015

Հովհ. Թումանյանի հեքիաթների բեմականացումը

Նոյեմբերի 23-ին Վ.Տերյանի անվ. թիվ 60 հիմն. դպրոցը հյուրընկալել էր Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան Պետական Դրամատիկական թատրոնի դերասանական խմբին՝ տնօրեն ՀՀ Վաստակավոր արտիստ Կամո Արզումանյան: Դպրոցի դահլիճում դերասանական խումբը 1-3 դասարանի աշակերտների համար ներկայացրեց Հովհաննես Թումանյանի հեքիաթները /ՙ,,Քաջ Նազար,, , ,,Սուտասան,, , ,,Անխելք մարդը,,/:
Այս գեղեցիկ նախաձեռնությունը դպրոցի նախկին շրջանավարտ, հոգաբարձուների խորհրդի անդամ Արմեն Հակոբյանինն էր: Դահլիճում անկեղծ և ուրախ մթնոլորտ էր տիրում: Երեխաները դահլիճից հեռացան մեծ հիացմունքով:
Վ.Տերյանի անվան դպրոցի տնօրեն Ա.Իսկանդարյանը պատվոգրեր հանձնեց Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանին:
img_9452

img_9454

img_9511