Archive for Փետրվարի 15, 2017

Տյառնընդառաջ

Փետրվարի 14-ին Վ.Տերյանի անվ. հ60 հիմն. դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Տյառնընդառաջ տոնին /կազմ. Ս.Ղազարյան, կուլտ. մ/մ /: Աշակերտները ներկայացրեցին տոնի խորհուրդը: Միջոցառումն ավարտվեց դպրոցի բակում խարույկի շուրջ շուրջպարով:

Սուրբ Սարգիս,, և ,,Տյառն ընդառաջ,, տոների խորհրուդը

Փետրվարի 10-ին Վ.Տերյանի անվան հ60 հիմն. դպրոցի հյուրն էր դպրոցի շրջանավարտ, այժմ Վազգենյան դպրանոցի սան Նորայր Խաչիկյանը: Նա հանդիպում ունեցավ աշակերտների հետ, խոսեց ,,Սուրբ Սարգիս,, և ,,Տյառն ընդառաջ,, տոների խորհրդի մասին, այնուհետև պատասխանեց աշակերտների հարցերին:

Վահան Տերյան- 132

Վահան Տերյան- 132

Վահան Տերյան- 132

Այսօր՝փետրվարի 9-ին,լրացավ հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 132-րդ տարեդարձը:Երևանի Վ.Տերյանի անվ.թիվ 60 դպրոցի ուսուցիչները և աշակերտները տասնամյակներ քայլում են Տերյանի պոեզիայի ընկերակցությամբ:Այսօր առավոտից դպրոցի օդը լիքն էր Տերյանով:<>գրական ակումբի սաները շրջեցին դասարանից դասարան և աղոթքի պես հնչեցրին մեծ քնարերգուի բանաստեղծությունները:Դպրոցի մուտքի մոտ տեղադրված հուշարձանին եղավ ծաղկադրում,այնուհետև տերյանցիներն այցելեցին Կոմիտասի անունը կրող զբոսայգու պանթեոն,ծաղկեզամբյուղ դրին բանաստեղծի հուշաքարին և արտասանեցին մեծ քնարերգուի բանաստեղծություններից: Օրհնանք և խոնարհում նրա անմահ հիշատակին:

Մրցույթ «Մաթեմատիկա» առարկայից

Իմ Դպրոց կայքը Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հետ միասին հրավիրում է մասնակցելու աննախադեպ մրցույթի, որը տեղի է ունենալու Շենգավիթ և Էրեբունի համայնքներում գտնվող դպրոցների միջև: Մրցույթը անց է կացվելու «Մաթեմատիկա» առարկայից՝ 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտների միջև: Հաղթելու է մեկ 5-րդ և մեկ 6-րդ դասարան: Մրցանակն է` 40 պլաշետ և հաղթող ուսուցիչներնին` համակարգիչներ:
Մրցույթի երկրորդ փուլին մասնակցեցին 5բ դասարանի աշակերտները:

Տոնդ շնորհավոր, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ….Տոնդ շնորհավոր, ՀԱ՛Յ ԶԻՆՎՈՐ….

Հայոց բանակի ծնունդը մեր ժողովրդի հավաքական կամքի, ուժի, նվիրվածության, հայրենասիրության արգասիքն է:
26.01.2017թ. Վ.Տերյանի անվան հ60 հիմն. դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի ստեղծման 25-ամյակին: Հայ զինվորի արիությամբ ու անձնազոհությամբ է նվաճվում խաղաղության մեր յուրաքանչյուր օրը:
Տոնդ շնորհավոր, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ….Տոնդ շնորհավոր, ՀԱ՛Յ ԶԻՆՎՈՐ….Թող բազուկդ միշտ ամուր լինի, կամքդ՝ անկոտրելի: