Archive for Մարտի 23, 2017

Գիտաժողով նվիրված Ջրի համաշխարհային օրվան

Ջրի համաշխարհային օրվան նվիրված գիտաժողով անցկացվեց հիմնական դպրոցի բնագիտական մ/մ-ի կողմից /ուս.Գալստյան Ք./: Գիտաժողովը վարեցին 8բ դասարանի աշակերտներԹամարան, Վլադիմիրը, Էլենը, Վերոնիկան: Զեկուցողները սովորողներին բացատրեցին ջրի կարևորությունը Երկիր մոլորակի և նրա բնակիչների համար: Բարձրացվեցին այն չաղտոտելու և խնայելու խնդիրները: Սովորողների կողմից առաջարվեցին լուծումներ:

Քվեարկությունը ` իրավունք, թե պարտականություն

Մարտի 20-ին Վ.Տերյանի անվան հ60 դպրոցի 9բ դաս.-ի աշակերտները (հասարակագիտության ուսուցչուհի Ս.Դանիելյան )մասնակցեցին 119 դպրոցում հասարակագիտություն առարկայից կազմակերպված ,,Քվեարկությունը իրավունք, թե պարտականություն,, թեմայով բանավեճին: Որից հետո աշակերտական խորհրդի նախագահներին հանձնվեցին պատվոգրեր:

,,Կենգուրու,, մաթեմատիկական միջազգային մրցույթ

,,Կենգուրուն,, մաթեմատիկայի միջազգային ամենամեծ մրցույթն է, որին մասնակցում է նաև Հայաստանը: Վ.Տերյանի անվան հ60 դպրոցի աշակերտները սիրով մասնակցում են այդ մրցույթին:

Համակարգչային դաս մաթեմատիկայից

Կոտորակներ թեմայի ուսուցումը համակարգչային դասասենյակում: /Մաթեմատիկայի մ/մ/

DSD 1 բանավոր քննություն գերմաներենից

15.03.2017թ. Վ.Տերյանի անվան հ60 հիմնական դպրոցում տեղի ունեցավ DSD 1 բանավոր քննություն գերմաներենից, որին մասնակցեցին 19 աշակերտ:

DSD-1 միջազգային քննություն գերմաներենից

09.03.2017թ.-ին Վ.Տերյանի անվան հ60 դպրոցում տեղի ունեցավ DSD-1 միջազգային քննություն գերմաներենից, որին մասնակցեցին 9-րդ դասարանի 31 աշակերտներ հ60 և հ6 դպրոցներից:

Մարտի 8

Սիրելի՛ ուսուցիչներ,սրտանց շնորհավորում ենք ձեզ` Մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում անսահման սեր, երջանկություն, հաջողություն:Թո՛ղ միշտ լինեք գարնան պես թարմ, ծաղիկների պես քնքուշ ու հմայիչ, թո՛ղ սիրով իմաստավորվի ձեր կյանքը:

Հ.Թումանյանի ծննդյան օրը

Երևանի Վ.Տերյանի անվ. հ60 դպրոցում փետրվար ամիսը միջոցառումների տոնական ամիս է: Դպրոցում ավանդաբար նշվում է Վ.Տերյանի ծննդյան օրը, Մայրենիի տոնը, Գրքի տոնը և Հ.Թումանյանի ծննդյան օրը:
Դպրոցի 6բ դասարանի մայրենիի ուսուցիչ Թ.Արզումանյանի ուժերով բեմադրվեց Հ.Թումանյանի հեքիաթներից մեկը. ,,Քեֆ անողին քեֆ չի պակսիլ,, : Ուրախ և աշխույժ մանկական ներկայացումը թումանյանական խորին խորհրդով էր լցրել դպրոցի հարկը:

Քո մասնիկն ունեցիր ավելի լավ Համացանց ստեղծելու գործում

Ինչպես դարձնենք մեր աշխատանքը համացանցում առավել անվտանգ թե’ մանուկների, և թե’ մեծահասակների համար: Այս թեմաներով էին զրուցում 7բ դասարանի աշակերտները:

Ընթերցանության մրցույթ-2017

,,Անտարես,, հրատարակչությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ մեր հանրապետության 6-րդ դասարանի աշակերտների համար կազմակերպում է ընթերցանության հանրապետական օլիմպիադա: Փետրվարի 24-ին Վ.Տերյանի անվան թիվ 60 հիմն. դպրոցում անցկացվեց դպրոցական փուլը: Դպրոցական 2-րդ փուլի 1-ին և 2-րդ տեղերը գրաված աշակերտներ Վարդանյան Աննան և Խուրշուդյան Անժելան իրավունք ստացան մասնակցելու ,,Ընթերցանության մրցույթ-2017,, -ի մարզային փուլին: