Archive for Մայիսի 29, 2017

Հրաժեշտ Այբբենարանին

Ասմունքի հանրապետական 10-րդ մրցույթ-փառատոնի գալա համերգն ու մրցանակաբաշխությունը

Ասմունքի հանրապետական 10-րդ մրցույթ-փառատոնը նվիրված էր բանաստեղծուհիներ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 98 և Մարո Մարգարյանի 100-ամյակներին: Փառատոնի մեկնարկը տրվել էր 2016թ.դեկտեմբերի 5-ին, այն ընդգրկում էր ՀՀ բոլոր մարզերն ու Երևանը, Արցախը, Ջավախքը: Մրցույթ-փառատոնն անցկացվեց տարիքային 2 խմբով՝ 11-14 և 16-17: Այս տարի մասնակիցների թիվը հասել էր 280 հազարի: Փառատոնն իրականացվում է նախկին վարչապետ Հ.Աբրահամյանի հովանավորությամբ: Մայիսի 11-ին Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ գալա համերգ: Մրցանակակիրները պարգևատրվեցին: Վ.Տերյանի անվ.թիվ 60 հիմն.դպրոցի 12-ամյա աշակերտուհի Էլեն Աբրահամյանը արժանացավ 3-րդ մրցանակի (շնորհակալագիր և հեռուստացույց):Նման փառատոնները երեխաներին հնարավորություն են տալիս կապվել պոեզիային, իսկ պոեզիան մաքրում է մարդու հոգին:


Դիպլոմներ՝ դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի լավագույն աշակերտներին

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված հանդիսավոր միջոցառմամբ ամփոփվել է 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի Երևանի քաղաքային փուլը: Բարձր արդյունք ցուցաբերած 74 աշակերտ պարգևատրվել է առաջին կարգի դիպլոմով։ 4 աշակերտ տարբեր առարկաներից արժանացել է կրկնակի, իսկ մեկ աշակերտ` քառակի դիպլոմի:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով բոլոր դիպլոմակիրներին՝ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը վստահություն է հայտնել, որ աշակերտները լիովին պատրաստ են հանդես գալու միջազգային տարբեր օլիմպիադաներում:
«Շնորհավորում եմ բոլորին առարկայական օլիմպիադայում գրանցած հաջողությունների համար: Այս տաղանդավոր երեխաներն իսկապես պատիվ են բերում մեր երկրին ու, իհարկե, նաև քաղաքամայր Երևանին: Գրանցած ձեռքբերումներն, անշուշտ, մանկավարժների աշխատանքի արդյունք են, որոնց շնորհիվ աշակերտներն այսօր հպարտությամբ կանգնած են այստեղ», — նշել է Արամ Սուքիասյանը:
Նշենք, որ 16 առարկայից անցկացվող օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցել է 2356 աշակերտ, որոնցից դիպլոմների են արժանացել 417-ը, որոնցից 2-րդ կարգի՝ 116, իսկ 3-րդ կարգի՝ 227 աշակերտ:
Իսկ քաղաքային փուլի մասնակից աշակերտներից 595-ը մասնակցում են առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին:
1-ին կարգի դիպլոմի արժանացավ նաև Վ.Տերյանի անվան հ60 հիմն. դպրոցի 8-րդ դաս.-ի աշակերտ Եգոր Օրդյանը:

2016-2017 ուստարվա օլիմպիադաների քաղաքային փուլի ամփոփում:

2016-2017 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցած 2356 աշակերտից, հանրապետական փուլին մասնակցելու իրավունք ստացած 595 աշակերտներից 109-ը արժանացել են`II կարգի, իսկ 175-ը՝ III կարգի դիպլոմների:
Օլիմպիականներին II և III կարգի դիպլոմները հանդիսավոր պայմաններում հանձնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետը՝ օլիմպիականներին մաղթելով նորանոր հաղթանակներ, նոր ու ավելի տեսանելի բարձունքներ:
Վ.Տերյանի անվան հ60 հիմնական դպրոցի աշակերտուհիներ Հարությունյան Դիաննան/8-րդ դաս./ և Գաբրիելյան Լաուրան /9-րդ դաս./ արժանացան II կարգի դիպլոմի:

Հետիոտների և ուղևորների հիմնական պարտականությունները

Զրույց ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին:

Թիմային առաջնություն շախմատից

Վ.Տերյանի անվան հ60 հիմն. դպրոցում անցկացվեց շախմատային միջդասարանական թիմային առաջնություն 3-րդ և 4-րդ դասարանների միջև:Առաջնությունը անցավ շատ համառ և հետաքրքիր պայքարում: Պատանի շախմատիստները ցույց տվեցին իրենց գիտելիքները: Ինչպես նաև հանձնեցին նախապատրաստական քննություն այլ դպրոցների թիմերի հետ մրցելուց առաջ:

Մայիսյան տոներին ընդառաջ

Մայիսյան տոներին ընդառաջ Էրեբունի վարչական շրջանի Վ.Տերյանի անվան հ.60 դպրոցում տեղի ունեցավ տոնական համերգ, որին ներկա էր նաև վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը:

До свидание букварь

Ազգ-Բանակ ցուցահանդեսում

Երևանի Վ.Տերյանի անվան հ60 հիմնական դպրոցի 9բ դասարանի աշակերտները մասնակցեցին Ազգ-Բանակ ցուցահանդեսին: