Archive for Հուլիսի 3, 2017

Վերջին զանգ

Վ.Տերյանի անվան հ60 հիմն. դպրոցի սիրելի շրջանավարտներ.
Դուք ավարտեցիք հիմնական դպրոցի ուսումնառությունը, հրաժեշտ տվեցիք պատանեկան անհոգ շրջանին
և մտաք կյանքի առավել գիտակից ու պատասխանատու փուլ:
Ջերմագին շնորհավորում ենք ձեզ այդ առիթով,ցանկանում կրթական նոր
հաստատություններում առավել հետևողական լինեք գիտելիքների ձեռքբերման մեջ:
Սիրելի՛ պատանիներ ու աղջիկներ, ձեր հարազատները նվիրումով կարողացել են լուսավոր ու գեղեցիկ դարձնել ձեր կյանքը,իսկ ուսուցիչները նվիրումով ու իրենց մտքի ուժով իմացության լույսն են վառել ձեր հոգիներում:
Գնահատե՛ք նրանց աշխատանքը և շնորհակա՛լ եղեք, ու թող որ այդ զգացումը երբեք չլքի ձեզ: