Archive for Սեպտեմբերի 29, 2017

,,Հայոց պետական խորհրդանշաններ,, խորագրով պաստառների մրցույթ

Վ.Տերյանի անվան հ60 հիմն. դպրոցի աշակերտները այս անգամ նույնպես ակտիվորեն մասնակցեցին ՀՀ դպրոցներում ,,Դպրոց-կենտրոնների միության,, կողմից անցկացվող ,,Հայոց պետական խորհրդանշաններ,, խորագրով պաստառների մրցույթին:

,,Զուգահեռագիծ,, թեման 8ա դասարանում

Վ.Տերյանի հ60 հիմնական դպրոցում տարբեր առարկաների դասավանդումը ուղեկցվում է ՏՀՏ-ի օգտագործումով: Հերթական դասերից էր 8ա դասարանում երկրաչափություն առարկայից ,,Զուգահեռագիծ,, թեման /ուս.Մ.Տիգրանյան/: Դասի ընթացքում աշխատեցին ,,Իմ դպրոց,, կայքով: Այն արդյունավետ էր: Աշակերտները լուծեցին բազմաթիվ առաջադրանքներ և ինքնուրույն ստուգեցին պատասխանները:

Հաղթանակ ,,ՀՀ ԱԺ գավաթի խաղարկությունում,,

Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 1-6-րդ դասարանների աշակերտների շրջանում անցկացվող ,,Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գավաթի խաղարկությանը,, մասնակցեցին նաև Վ.Տերյանի անվան հ60 հիմն. դպրոցի աշակերտները՝ գրավելով 2-րդ և 3-րդ տեղերը:

ՄԻջոցառում նվիրված Անկախության 26ամյակին

19,09,2017թ. Վ.Տերյանի անվան դպրոցում նշվեց Անկախության 26ամյակը: Միջոցառմանը ներկա էին նաև հյուրեր Գերմանիայի Դաշնության Նաումբուրգ քաղաքից:

Կենսաբանության համակարգչային դաս

Կենսաբանության համակարգչային դաս 8ա դասարանում: ՈՒսուցչուհին /Ք.Գալստյան/ դասն անցկացնում էր՝ օգտվելով ani,edu, ktak.am կայքերից:

Հանդիպում մանկագիր Մ.Խաչատրյանի հետ

4բ դասարանին հյուր էր եկել մանկագիր Մարգարիտա Խաչատրյանը: Նա աշակերտների հետ հետաքրքիր զրույց ունեցավ և նվիրեց իր գրքերից: Աշակերտները շատ ակտիվ պատասխանեցին և հաճելիորեն զարմացրեցին մանկագրին:

Հայոց պետական խորհրդանշաններ

Սեպտեմբերի 14-ին դպրոցում տեղի ունեցավ ,,Հայոց պետական խորհրդանշաններ,, խորագրով մրցույթ: Հաղթող ճանաչվեցին Իռեն Ասատրյանի /9բ դաս./ և Տաթևիկ ու Տիգրան Գասպարյանների /9ա դաս./ նկարները:

Աշակերտական ժողով

Սեպտեմբերի 8-ին դպրոցում տեղի ունեցավ աշակերտական առաջին ժողովը, որի ընթացքում ՄԿԱ գծով փոխտնօրեն Ա.Հովհաննիսյանը ներկայացրեց ԱԽ կանոնադրությունը, նախագահի և մասնախմբերի նախագահների ընտրության կարգը: Առաջադրվեցին թեկնածուներ, որոնց ընտրությունը կկատարվի հոկտեմբեր ամսին:

Շնորհավորում ենք Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Սիրելի դպրոցականներ, մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում ենք Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը:
Հատկապես ջերմորեն ենք շնորհավորում դպրոցի շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում:Նոր ուսումնական տարին թող լինի առավել հագեցած և արդյունավետ, քանզի որակյալ կրթությունը մեր ժողովրդի կյանքում միշտ է եղել գերակա նպատակ: