Archive for Հոկտեմբերի 30, 2017

Պինդ մարմնի խտության որոշումը

,,Պինդ մարմնի խտության որոշումը,, թեմայով ֆիզիկայի լաբորատոր աշխատանքի դաս 7ա դասարանում /ուս. Ս.Հովհաննիսյան/:

Մեղու. հայերենը բոլորի համար

Վ.Տերյանի անվան հ60 հիմն. դպրոցում այս տարի ևս անցկացվեց «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը, որին մասնակցեցին 3-9-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները։

Սերտեցեք սուրբ գիրքը

,,Քրիստոնեական եկեղեցի,, կենտրոնի կողմից հոկտեմբերի 24-ին Ն.Աղբալյանի անվ. հ19 դպրոցում տեղի ունեցավ ,,Սերտեցեք սուրբ գիրքը,, մրցույթի երկրորդ փուլը:

Ոսկեհեր աշուն

26.10.2017թ. 3ա դաս-ում տեղի ունեցավ աշնանը նվիրված դաս-միջոցառում: Դասարանը վերածվել էր փոքրիկ աշնանային այգու, որտեղ աշակերտները բեմադրության միջոցով նկարագրեցին իրենց պատկերացրած աշունը `գեղեցիկ դասական երաժշտության ուղեկցությամբ /ուս. Գ.Համբարձումյան/:

Հայ զիվորը…» խորագրով մրցույթ

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ն «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության հետ համատեղ 2017թ. սեպտեմբերից իրականացնում է «Հայ զինվորը…» խորագրով մրցույթ ՀՀ դպրոցներում ծրագիրը:
Ծրագրի նպատակն է նպաստել դեռահասների /9-10-րդ դասարանների աշակերտների/ շրջանում ռազմահայրենասիրական ոգու դաստիարակությանը, հայրենիքի պաշտպանության հանդեպ պատասխանատվության զգացումի բարձրացմանը, հայոց ազգային բանակի և հայ զինվորի կերպարի արժեքի, դերի ու նշանակության կարևորմանը:

Համեմատականը գեղեցիկի մեջ

6բ դասարանում մաթեմատիկա առարկայից /ուս. Ս.Վիրաբյան/ կայացավ դաս՝ ,,Համեմատականը գեղեցիկի մեջ,, թեմայով: Ուսուցչուհին յուրովի ներկայացրեց թեման: Դասի ընթացքում սահիկահանդեսի օգնությամբ ցուցադրվեցին նյութեր տարբեր բնագավառներից:

Ներառական կրթությունը Հայաստանում

16,10-20,10,2017թ. Համաշխարհային Առաքելությունների Պատմոս հիմնադրամը կազմակերպեց ,,Ներառական կրթությունը Հայաստանում,, թեմայով սեմինար: Ծրագրի ղեկավարն է Աննելի Թուրյան, ով նաև անցկացրեց գործնական աշխատանքներ ԲՄԹ խմբի համար:

ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադա

2017թ.հոկտեմբերին Վ.Տերյանի անվ. հ60 դպրոցում անցկացվեց ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադան, որին մասնակցեցին մինչև 14 տարեկան դպրոցականները:

Ծանոթանում ենք Ա տառի հետ

Վ.Տերյանի հ60 հիմն. դպրոցում ,,Ա,, հնչյուն-տառերի ուսուցմանը վերաբերվող դաս-միջոցառումները խթան հանդիսացան ծանոթանալու Մեսրոպյան այբուբենի աշխարհին:

Ծնողկոմիտեների նիստ

17.10.2017թ. դպրոցում տեղի ունեցավ ծնողկոմիտեների ժողով: Դպրոցի տնօրեն Ա.Իսկանդարյանը սահիկահանդեսի միջոցով ներկայացրեց 2016-2017թթ. ուսումնադաստիարակչական աշխատանքների ամփոփ հաշվետվությունը: