Archive for Հոկտեմբերի 16, 2017

Երևան՝ սիրո քաղաք

«Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսով «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցեց նաև Վ.Տերյանի անվան հ60 հիմն. դպրոցը:

Գործնական աշխատանքներ ԿԱՊԿՈՒ երեխաների հետ

Վ.Տերյանի անվան 60 հիմնական դպրոցում հոկտեմբերի 3-ից 13-ը Ֆինլանդիայի «Համաշխարային առաքելության պատմոս» հիմնադրամը ԲՄԹ-ի յարաքանչյուր անդամի հետ անցկացրել է տեսական և գործնական վերապատրաստող աշխատանքներ: Յուրաքանչյուր մասնագետ աշխատել է ԿԱՊԿՈՒ երեխաների խմբում ընդգրկված մեկ երեխայի հետ իրեն համապատասխան տարիքային փաթեթով: Տրվել են համապատասխան գործնական առաջադրանքներ, որի արդյունքում բացահայտվել է երեխաների ուժեղ և թույլ կողմերը, կարողությունները:

Շնորհակալագիր ուսուցչի օրվա առթիվ

Ուսուցչի օրվա առթիվ Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանի կողմից Շնորհակալագրի է արժանացել Վ.Տերյանի անվան հ60 հիմն. դպրոցի բազմափորձ մանկավարժներից մեկը՝ մաթեմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Վիրաբյանը աճող սերնդի կրթության և դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունների և անուրանալի ծառայությունների համար:

Վկայական

Տրվում է Երևանի Վ.Տերյանի անվան հ60 հիմնական դպրոցի աշակերտուհի Էլեն Աբրահամյանին ,,Նորարարությունը սկսվում է դպրոցից,, խորագրով գիտական աշխատանքների մրցույթին մասնակցելու համար:

Աշխորհրդի նախագահի ընտրությունները

Այսօր թիվ 60 դպրոցում կայացան աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունները, որի արդյունքում աշխորհրդի նախագահ ընտրվեց 8ա դասարանի աշակերտուհի Գաբրիելա Պողոսյանը, իսկ տեղակալ նշանակվեց 7գ դասարանի աշակերտուհի Արևիկ Սամվելյանը: Ընտրությունների ժամանակ աշխորհուրդը հանդիպում ունեցավ տնօրեն Ա.Իսկանդարյանի հետ և ներկայացրեց դպրոցի զարգացմանն ու խնդիրների լուծմանն ուղղված իր ծրագրերը: Աշակերտները հետաքրքիր գաղափարներ առաջարկեցին, որոնք մոտ ապագայում կյանքի կկոչվեն հենց իրենց միջոցով!
Շնորհավորում ենք աշխորհրդի նորընտիր նախագահին և տեղակալին! Մաղթում ենք հաջողություն!

Շնորհավոր տոնդ,սիրե’լի Ուսուցիչ

Շնորհավոր տոնդ,սիրե’լի Ուսուցիչ , Դուք ստանձնել եք բարձր պարտականություն` օգնել սերունդներին մնալ հայ ու ձգտել մտքի, հոգու ու մարմնի կատարելության: Դուք մեր երկրի մշակույթն եք, լեզուն ու սովորույթները:Ամենքի մեջ թողնելով ձեր մասն ու գաղափարը, ապրումներն ու կարոտները՝ աննկատ դառնում եք մեր հայրենիքի ամենաբնորոշ տրամադրությունը, հասարակության զարկերակը: Ձեր աշխատանքից է կախված մեր վաղվա օրը, հույսի ու երազի չափը :Մաղթում ենք հաջողություն ,ուժ և կորով Ձեր պատասխանատու աշխատանքում: Իրենց ողջույնի խոսքերը սիրելի ուսուցիչներին էին հղում Վ.Տերյանի անվ. հ60 հիմն. դպրոցի աշակերտները /կազմ. Ա.Հովհաննիսյան, Մ.Նաջարյան/:

DSD-1 դիպլոմների հանձնման արարողությունը մեր դպրոցում

04.10.2017թ. Վ.Տերյանի անվան հ60 հիմն. դպրոցում տեղի ունեցավ միջոցառում ,,Սովորել բոլոր զգայարաններով,, խորագրով: Միջոցառումը տեղի ունեցավ գերմաներեն լեզվի օրերը ծրագրի շրջանակներում: DSD դպրոցների աշակերտներին շնորհվեց DSD-1 կարդի դիպլոմ: Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ դեսպան պ.Մաթիաս Քիսլերը, Էրեբունի վարչական շրջանի կրթության բաժնի աշխատակից Ա.Հովհաննիսյանը, հ6, հ60, հ119 և Սարդարապատի միջն. դպրոցների տնօրենները, ինչպես նաև շախմատիստ, աշխարհի գավաթակիր, համաշխարհային օլիմպիադաների հաղթող Լևոն Արոնյանի մայրը՝ տիկին Սեդան: Am 07.10.2017 fand in der 60.SchuleWahanTeryanimRahmen der Woche der deutschenSpracheeineVeranstaltungstatt, die unterdem Motto “LernenmitallenSinnen “ stand. Schüleraus der DSD-Schulen in Jerewan und Sardarapattrafensich um die DSD1-Diplome zuempfangen, einenUnterrichtbei den Kleinenzubeobachten und zwischen Quiz und einerTanzgruppeleckerenKuchenzuprobieren . Ehrengästedabeiwaren der Botschafter der BRD in Armenien Herr Matthias Kiesler, die Mittarbeiterin der Erebunigemeinde, Schulleiter der 6., 119. und vonSardarapatschulen, sowieauch die Mutter von Schachspieler, GroßmeisterLewonAronyan, Frau Seda.

Շնորհավոր տոնդ,սիրե’լի Ուսուցիչ


Շնորհավոր տոնդ,սիրե’լի Ուսուցիչ ,
Դուք ստանձնել եք բարձր պարտականություն` օգնել սերունդներին մնալ հայ ու ձգտել մտքի, հոգու ու մարմնի կատարելության: Դուք մեր երկրի մշակույթն եք, լեզուն ու սովորույթները:Ամենքի մեջ թողնելով ձեր մասն ու գաղափարը, ապրումներն ու կարոտները՝ աննկատ դառնում եք մեր հայրենիքի ամենաբնորոշ տրամադրությունը, հասարակության զարկերակը: Ձեր աշխատանքից է կախված մեր վաղվա օրը, հույսի ու երազի չափը :Մաղթում ենք հաջողություն ,ուժ և կորով Ձեր պատասխանատու աշխատանքում: