Archive for Նոյեմբերի 27, 2017

Տատիկիս շերեփի բույրը

«Տատիկիս շերեփի բույրը» համեղ ու շատ յուրօրինակ ազգագրական մրցույթ համանուն գրքի հիման վրա։ Մրցույթին մաանակցում էին համար 60, 17, 6 դպրոցի աշակերտները, ովքեր իրենց երգ ու պարով, պատրաստած ուտելիքներով զարմացրեցին գրքի հեղինակին։ 60 դպրոցի սաները արժանացան առավելագույն միավորի ու պատվոգրի։

Առաջավոր փորձի փոխանակում

Առաջավոր փորձի փոխանակում 8բ դաս.-ում ,,Մարդու կմախքը,, թեմայով /կենսաբ. ուս. Ե.Համբարձումյան/:

Պայքար ծխախոտի դեմ


Հայաստանի Հանրապետությունում ծխելու դեմ պայքարի և կանխարգելման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ 2017 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակում դպրոցում անցկացվում են միջոցառումներ:
Ծրագիր
20.11 Շրջայց (VII-IX) դասարաններում և տեղեկացում
21.11 Հարցաթերթիկների լրացում (VII-IX) դասարաններում
22.11 Պաստառների և ռեֆերատների ներկայացում
23.11 Միջոցառումներ և փորձեր(VIա , VIIբ-IX) դասարաններում
24.11 Պաստառների և ռեֆերատների ներկայացում
27.11 Պաստառներով, բուկլետներով շրջայց
28.11 Բանավեճ (IXդ)
29.11 Գիտաժողովներ 6-7-րդ դասարաններում
30.11 Գիտաժողովներ 8-9-րդ դասարաններում

Միջհամայնքային շախմատի օլիմպիադա

Նոյեմբերի 10-ին կայացավ Էրեբունու միջհամայնքային շախմատի օլիմպիադան: 23 դպրոցների մեջ թիվ 60 դպրոցը գրավել է 9 տեղը՝ վաստակելով 8միավոր թիմային հաշվարկով:

Կեցցե՛ք, տղաներ.

Գագիկ և Գոռ Ավետիսյանները 20.05.2017թ. մասնակցել են Հայաստանի քաղաքապետարանի կողմից անցկացված Հայաստանի բաց առաջնությանը Թաեքվոնդո մարզաձևից և արժանացել 1-ին կարգի մեդալի: Իսկ 11.11.2017թ., մասնակցելով Էրեբունի վարչական շրջանի կողմից կազմակերպված առաջնությանը, շահել են գավաթ և 1-ին կարգի մեդալ:

Տվյալներ և տվյալների մշակում

Մաթեմատիկայի համակարգչային դաս ,,Տվյալներ և տվյալների մշակում,, թեմայով 6ա դասարանում /ուս. Մ.Տիգրանյան/:

Ոսկե աշուն

Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,- Եկավ — ինչպես զինվոր ու ղեկավար.- Այս աշունը բերեց իմաստության երգեր Եվ կորովի գրեր — երգիս համար:- Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց, Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,- Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց — Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր:-

Կորյուն ռազմահայրենասիրական մրցույթ

Կորյուն ռազմահայրենասիրական մրցույթի առաջին դպրոցական փուլ:

Գրականության դաս

Գրականության դաս նվիրված հայ գրող Ալ.Շիրվանզադեի կյանքին և ստեղծագործությանը: Դասը վարում էին 8ա դաս.-ի աշակերտուհիներ Ռ.Կոսոյանը և Զ.Մարտիրոսյանը: Գրողի կյանքը և ստեղծագործությունները ներկայացվեցին շնորհանդեսի միջոցով: Ուս. Ս.Հարությունյան:

Das bin ich und das mache ich gein

Վ.Տերյանի անվան հ60 հիմն. դպրոցում գերմաներեն առարկայից անցկացվեց բաց դաս 4գ դասարանում: Դասի թեման էր ,,Das bin ich und das mache ich gein,, :
Աշակերտները երգերի ու խաղերի միջոցով ներկայացրեցին իրենց և իրենց սիրած զբաղմունքը /ուս. Ժ.Դոխոյան/: