Archive for Նոյեմբերի 13, 2017

Հայ զինվորը…

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ն «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության հետ համատեղ 2017թ. սեպտեմբերից ՀՀ դպրոցներում իրականացվեց «Հայ զինվորը…» խորագրով մրցույթ ծրագիրը:
Մրցույթին մասնակցեցին Վ.Տերյանի անվ. հ60 հիմն. դպրոցի աշակերտները: 8բ դաս.ի աշակերտուհի Միլենա Գյունաշյանը իր նկարով շահեց երրորդ կարգի մրցանակ և նվեր ստացավ Գ. Մատինյանի գիրքը:

Ընթերցանության տոն

Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս Գյոթե-Ինստիտուտում նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ արդեն գեղեցիկ ավանդույթ դարձած ,,Ընթերցանության տոն,, միջոցառումը, որին մասնակցում էին նաև Վ.Տերյանի անվան հ60 դպրոցի 4-րդ և 5-րդ դաս.-ի աշակերտները: Երեխաները ներկա գտնվեցին հետաքրքիր և բովանդակալից կազմակերված միջոցառումներին և մեծ բավականություն ստացան:
„Lesen öffnet Türen zu neuen Welten.“ Am 05. 11.2017 öffnete auch das Goethe-Institut allen Interessierten seine Türen für das Lesefest. An diesem Sonntag trafen sich viele lese- sowie deutschbegeisterte Schülerinnen und Schüler unserer Schule, um an den Workshops rund ums Lesen teilzunehmen. Die Schüler starteten mit dem „Deutsch für alle“-Workshop, bei dem man spielerisch bereits bekannte Wortfelder wiederholte. Mit Spielen, wie „Obstsalat“, kam an diesem Morgen die Bewegung schon einmal nicht zu kurz. Auch im nächsten Workshop ging es interaktiv weiter: Deutsche Lieder, sowohl moderne aus den Charts, als auch Kinderlieder, wurden den Schülern beim Karaoke nähergebracht, wobei deren Aufgabe darin bestand, möglichst laut mitzusingen. Der letzte Programmpunkt war eine Theateraufführung des deutschen Märchens „Hänsel und Gretel“, die von Schülern der Pasch-Schule in Chambarak einstudiert wurde. Aber auch unsere Kinder übernahmen eine wichtige Rolle: Die der Zuschauer. Zwischen den verschiedenen Programmpunkten hatten die Kinder nochZeit, die zahlreichen Bücher des Lesesaals nach spannenden Geschichten zu durchforsten. Am Ende des Tages hatte jeder der Besucher einige Seiten gelesen und der ein oder andere von uns ist an diesem Nachmittag wohl auch durch die Tür einer neuen, interessanten Welt auf Deutsch geschlüpft.

,,Դպրոց- կենտրոնների միության,, ամենամյա համաժողով

2017 թ-ի նոյեմբերի 2-4-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ <> ամենամյա համաժողովը, որին իր մասնակցությունը ցուցաբերեց Վ.Տերյանի անվան հ.60 հիմնական դպրոցի տնօրեն Ա.Իսկանդարյանը :Համաժողովում ներկայացվեց ԴԿՄ տարեկան հաշվետվությունը, քննարկվեցին ԴԿՄ-ի զարգացման նոր ծրագրեր:
Փոխհամագործակցության հուշագրեր կնքվեցին ԿՏԱԿ-ի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև:
Պն-ին ենթակա կրթական հաստատությունների ղեկավարները ներկայացրին իրենց զեկույցները:
ԴԿՄ անդամ դպրոցի տնօրենները ներկայացրին իրենց առաջավոր փորձը:
Հանդիպումն ամփոփվեց Դիլիջանի միջազգային դպրոցում` <> թեմայով սեմինար-քննարկմամբ:

Համակարգչային դաս կենսաբանությունից

Վ. Տերյան դպրոցում կենսաբանության դասերը շատ հետաքրքիր են անցնում բոլոր դասարաններում։ Բնագիտական մեթոդ միավորման ուսուցչուհիները հաճախակի դասերն անց են կացնում համակարգչային կաբինետում։ 7գ դասարանում դասի թեման «Ծածկասերմեր»-ն էր /ուս.Ք.Գալստյան/։

Մեթոդմիավորումների նիստ

Վ.Տերյանի անվ. հ60 հիմն. դպրոցում տեղի ունեցավ մաթեմատիկայի մ/մ նիստ:
Օրակարգում՝ 1,մ/մ երկամսյա աշխատանքների ամփոփում
2. հետագա աշխատանքների վերանայում:
Քննարկվեցին ուսումնադաստիարակչական պլանով նախատեսված դասերը
1.ՙՙՀամեմատականությունը գեղեցիկի մեջՙՙ 6բ դաս., ուս. Ս.Վիրաբյան
2.ՙՙՀամակարգերի լուծումը գումարման նշանովՙՙ 8բ դաս., ուս. Ռ.Վարդանյան
3. ՙՙԶուգահեռագիծՙՙ թեման երկրաչափությունից 8ա դաս., ուս. Մ.Տիգրանյան: