Archive for Դեկտեմբերի 27, 2017

Ամանորյա դիմակահանդես

Նախատոնական բարձր տրամադրությունը, ջերմ ու հաճելի մթնոլորտը, անսպասելի և միաժամանակ հոգեթով անակնկալները թևածում էին Վահան Տերյանի անվան հ.60 հիմնական դպրոցում: Աշակերտական խորհրդի ջանքերի շնորհիվ օրը դարձավ անկրկնելի և անմոռանալի: Հայկական և տարբեր ազգերի պարերը իրենց ողջ հմայքով և ջերմությամբ, հետաքրքիր դիմակները ստեղծել էին ջերմ մթնոլորտ: Գեղեցիկ հրաշքը թևածում էր ամբողջ դահլիճում։ Աշակերտներին և ուսուցիչներին շնորհավորեց դպրոցի տնօրեն Ա.Իսկանդարյանը՝ մաղթելով խաղաղ ու հաջողակ տարի։ Շնորհակալություն դպրոցի ծնողական համայնքին և մեր շնորհալի, տաղանդավոր սաներին: Միջոցառման կազմակերպիչ` ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Ա.Հովհաննիսյան։

Ամանորյա շնորհավորանքներ

Վ.Տերյանի անվան հ60 հիմն. դպրոցում մանկավարժական, ծնողական և աշակերտական համակազմերի ուշադրության կենտրոնում են սիրիահայ երեխաները: Ծնողխորհրդի նախաձեռնությամբ նրանք Ամանորյա շնորհավորական նվերներ և քաղցրավենիքներ ստացան:

Ամանորյա հրաշքը շարունակվում է

Ամանորյա հրաշքը շարունակվում է։ Այս անգամ Նոր Տարվան դիմավորում էին տարրական դասարանները՝ներկայացնելով յուրօրինակ երգեր ու պարեր։ Ինչպես միշտ հրաշքն ամփոփվեց Ձմեռ պապիկի գալուստով ու ջերմ մաղթանքներով։

Դաս-վիկտորինա գերմաներենից

7գ դասարանում տեղի ունեցավ դաս-վիկտորինա գերմաներենից: Դասի թեման էր Հայաստանի տեսարժան վայրերը: Բազմաթիվ հարցերի և առաջադրանքների միջոցով աշակերտները դասը դարձրեցին հետաքրքիր և ուսուցողական՝ գերազանց պատասխանելով ուսուցչի առաջադրած հարցերին:
Հատկանշական է, որ երեխաները ունեն բավականին լավ գիտելիքներ գերմաներենից:
Դասավանդող ուսուցիչ Ն. Բադալյան:

Բագրատունիների թագավորությունը Հայաստանում

Դեկտեմբերի 14-ին 7 գ դաս-ում անցկացվեց տեսադաս Հայոց պատմությունից `<> թեմայով,ուսուցչուհի` Սոնա Դանիելյան :Դասի նպատակն էր կարևորել Բագրատունիների դերը Հայոց պատմության մեջ :Աշակերտները ներկայացրեցին և արժևորեցին Բագրատունի արքաների գործունեությունը,վարժ ու նպատակային օգտագործեցին էլեկտրոնային գրատախտակը,ամրակայեցին անցածը ,կատարեցին եզրահանգումներ:

Ամանորյա հեքիաթն արդեն մեզ հետ է …

Բաց դաս ՀՀ Ազգային Ժողովում

ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի Վահան Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցի աշակերտները:
Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը: Նա ներկայացրել է սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում իրականացվող քայլերն ու օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքները: Նրա խոսքով՝ խորհրդարանն այն վայրն է, որտեղ քաղաքական ուժերը, միմյանց հետ բանավիճելով, կարողանում են գտնել տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի լուծումները:
Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Ռուստամ Մախմուդյանին:
Պարոն Մախմուդյանը հյուրերին հորդորել է ապագային նայել հույսով ու հավատով:
Ջերմ հանդիպում տեղի ունեցավ նաև դպրոցի նախկին շրջանավարտ, այժմ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ:
Բաց դասերն ամփոփվել են ավանդական լուսանկարներով:

ԾԾմբական թթուն և նրա աղերը

30.11.2017թ. տեղի ունեցավ ,,ԾԾմբական թթուն և նրա աղերը,, թեմայով տեսադաս քիմիա առարկայից: Դասը նաև համակցված էր: Աշակերտները ինքնուրույն ծանոթացան նոր դասի թեմային և յուրաքանչյուր խումբ իրականացրեց իրեն առաջադրված փորձը: Դասի վերջում աշակերտների մի առանձին խումբ էլ իրականացրեց ծծմբական թթվով մի շարք հետաքրքիր փորձեր: Բոլոր փորձերը իրականացվել են անվտանգության կանոնները պահպանելով: ՈՒս. Ա.Գրիգորյան

Հայաստանի երգերը

2017 թ. դեկտեմբերի 6-ին Վ. Տերյանի անվ. թիվ 60 հիմնական դպրոցում անցկացվեց ասմունքի մրցույթ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: Մրցույթը նվիրված էր հայ ժողովրդի արժանավոր զավակ, բանաստեղծ Գ. Էմինին: Այն կրում էր Գ. Էմինի «Հայաստանի երգերը» խորագիրը: Մրցույթը կազմակերպել էր անգլերենի ուսուցչուհի Ալինա Բաղդասարյանը: Աշակերտների համար մրցույթը շատ հետաքրքիր էր և ուսանելի: Մրցույթի ավարտին պատվոգրեր հանձնվեցին մասնակից բոլոր աշակերտներին և գրքեր նվիրվեցին լավագույն ասմունքողներին:

Մ Ո Ն Թ Ե Մ Ե Լ Ք Ո Ն Յ ԱՆ — 60

Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60 ամյակի կապակցությամբ անցկացվեց աշակերտական ստեղծագործությունների քաղաքային փուլը, որին մասնակցում էին նաև Վ.Տերյանի անվան հ60 հիմնական դպրոցի աշակերտները: Աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ա.Ստեփանյանը շնորհավորեց մասնակիցներին, հաղթանակ մաղթեց ընթացող փուլում: Պատահական ընտրությամբ նախատեսված երեք թեմաներից ընտրվեց «Անմահության քառուղիներով» վերնագիրը: