Archive for Դեկտեմբերի 6, 2017

Բաց դաս ՀՀ Ազգային ժողովում

ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի Վահան Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցի աշակերտները:
Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը: Նա ներկայացրել է սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում իրականացվող քայլերն ու օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքները: Նրա խոսքով՝ խորհրդարանն այն վայրն է, որտեղ քաղաքական ուժերը, միմյանց հետ բանավիճելով, կարողանում են գտնել տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի լուծումները:
Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Ռուստամ Մախմուդյանին:
Պարոն Մախմուդյանը հյուրերին հորդորել է ապագային նայել հույսով ու հավատով:
Ջերմ հանդիպում տեղի ունեցավ դպրոցի նախկին շրջանավարտ, այժմ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ:
Բաց դասերն ամփոփվել են ավանդական լուսանկարներով:

Ինտեգրված դաս Ինֆորմատիկա և ֆիզիկա առարկաներից

ՏՀՏ-ների օգտագործումով ինտեգրված դասերը թույլ են տալիս բարձրացնել սովորողի մոտիվացիան տվյալ առարկայի ուսումնասիրության ժամանակ, զարգացնել նրանց ստեղծագործական մտածողությունը, ձևավորել ընդհանուր աշխարահայացք ժամանակակից գիտական հիմքի վրա:
8բ դասարանի աշակերտները կիրառում էին համակարգչային Excel ծրագիրը ֆիզիկայի և մաթեմատիկայի խնդիրներ լուծելիս: /Ուս. Տ.Դավթյան, Ս.Հովհաննիսյան/:



Մենք խաղում ենք հայերեն

Երևանի Վ. Տերյանի ան. թիվ 60 հիմն. դպրոցի 8-րդ «բ» դասարանում անցկացվեց «Վերաբերմունքային իմաստ արտահայտող խոսքի մասեր՝վերաբերական, ձայնարկություն» թեմայի ամփոփիչ դաս՝ էլեկտրոնային խաղ-մրցույթ՝ «Մենք խաղում ենք հայերեն» խորագրով: Դասարանը բաժանված էր թիմերի՝ «Բազե», «Արծիվ», «Մեղու», «Կայծակ»: Աշակերտները պատասխանում էին համակարգչային դասի և՛ հարցերին, և՛ ստուգում էին իրենց գործնական գիտելիքները թեմայի շուրջ: Մրցավարները ամփոփեցին և գնահատեցին բոլոր չորս թիմերին: Հաղթող թիմի անդամները պարգևատրվեցին գրքերով: Դասավանդող ուսուցիչ՝Թագուհի Արզումանյան:

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր

1992-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց ,,Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր,,: 2006-ի դեկտեմբերին Հայաստանը միացավ հաշմանդամների իրավունքների կոնվենցիային:
Վ.Տերյանի անվ. հ60 դպրոցի բազմամասնագիտական թիմը անցկացրեց տեղեկատվական սեմինար 8-9 րդ դասարանի աշակերտների հետ սույն թեմայի շուրջ։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ը՝ ՁԻԱՀ-ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ

Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այդ օրն առաջին անգամ` 1988թ. դեկտեմբերի 1-ին կազմակերպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Այդ օրվանից ամեն տարվա դեկտեմբերի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի նկատմամբ հասարակության լայն խավերի ուշադրությունը գրավելու, կանխարգելման ոլորտում նոր կազմակերպություններ, խմբեր եւ առանձին անհատներ ներգրավելու համար:
Երևանի Վ.Տերյանի անվան հ հիմն. դպրոցի աշակերտները բնագիտական մ/մ ուսուցիչների օգնությամբ նույնպես միացան շարժմանը:

Մեկնարկեց առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլը:

Ճանաչել Հայաստանի ճարտարապետական հուշարձանները

Վ.Տերյանի անվ. հ60 հիմն. դպրոցի 4բ դասարանի աշակերտները ներկայացրեցին ,,Ճանաչել Հայաստանի ճարտարապետությունը,, խորագրով դաս-միջոցառումը: Դասվար Ծ.Թովմասյան: