Archive for Հունվարի 30, 2018

Անպարտելի Հայոց բանակ

Այսօր Վ.Տերյանի անվան հ.60 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Հայոց բանակի 26-րդ ամյակին նվիրված “Անպարտելի Հայոց բանակ “խորագիրը կրող համադպրոցական միջոցառումը /կազմակերպիչներ Ս.Ղազարյան,Ա.Հովհաննիսյան/:Միջոցառմանը ներկա էին Երևանի Քաղաքապետարանի Հանրակրթության վարչության աշխատակազմի աշխատակից տ.Ամիրյանը ,դպրոցին կցված զորամասի հրամանատար ,փոխգնդապետ Խումարյանը և սպաներ:
Դպրոցի տնօրենը փոխգնդապետին հանձնեց նաև աշակերտների ձեռքով գրված նամակները հայ զինվորներին։
Մենք հավատում ենք քեզ, հա՛յ զինվոր, հենց այդ հավատից է ծնվում այն մեծ սերը, որ մեր ժողովուրդը տածում է իր զինվորի՝ հայրենյաց պաշտպանի հանդեպ։
Ամեն ինչ՝ քեզ համար, զինվո՛ր, որ դու քո թիկունքին զգաս մեր տաք շունչը, զգաս, որ մենակ չես։ Ու նաև հավատաս։ Քո հավատը մեր հավատն է՝ հանուն խոստումնալից ապագայի, հանուն Արցախի բարգավաճման և հանուն ողջ հայության միավորման…

Լաբորատոր աշխատանք ֆիզիկայի ժամերին

Սովորողների մոտ փորձարարական հմտությունների ձևավորման նպատակով Վ.Տերյանի անվան հ60 հիմն, դպրոցում ֆիզիկայի դասերին կատարվում են հնարավոր բոլոր լաբորատոր աշխատանքները: 7դասարաններում աշակերտները փորձով ստուգում են լծակի հավասարակշռության պայմանի ճշտությունը: Ուս.՝ Ս.Հովհաննիսյան:

Գերմանական մանկական առցանց համալսարան

03.12.2017թ. Վ.Տերյանի անվ. հ60 հիմն. դպրոցի աշակերտները մասնակցեցին Երևանի Գյոթեի անվան գերմանական մշակութային կենտրոնի կազմակերպած ,,Գերմանական մանկական առցանց համալսարան,, միջոցառմանը և ստացան վկայականներ: