Archive for Փետրվարի 16, 2018

Օլիմպիադա ՆԶՊ առարկայից

Էրեբունի վարչական շրջանի ՆԶՊ առարկայի օլիմպիադայի տարածքային փուլը անցկացվեց Վ.Տերյանի անվան հ60 դպրոցում

Օդը լիքն էր Տերյանով

Այսօր դպրոցում տեղի ունեցավ հայ մեծ քնարերգու Վ. Տերյանին նվիրված գողտրիկ միջոցառում «Օդը լիքն էր Տերյանով» վերնագրով։ Աշակերտները տերյանական շունչը փոխանցեցին հանդիսատեսին՝ մի անգամ ևս ցանկություն առաջացնելով վերընթերցել Տերյանի գեղեցիկ բանաստեղծությունները։ Միջոցառման կազմակերպիչ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Թ.Արզումանյան։

Վահան Տերյան- 133

Այսօր՝ փետրվարի 9-ին,լրացավ հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 133-րդ տարեդարձը:Երևանի Վ.Տերյանի անվ.թիվ 60 դպրոցի ուսուցիչները և աշակերտները տասնամյակներ քայլում են Տերյանի պոեզիայի ընկերակցությամբ:Այսօր առավոտից դպրոցի օդը լիքն էր Տերյանով:<>գրական ակումբի սաները շրջեցին դասարանից դասարան և աղոթքի պես հնչեցրին մեծ քնարերգուի բանաստեղծությունները: Դպրոցի մուտքի մոտ տեղադրված հուշարձանին եղավ ծաղկադրում,այնուհետև տերյանցիներն այցելեցին Կոմիտասի անունը կրող զբոսայգու պանթեոն,ծաղկեզամբյուղ դրին բանաստեղծի հուշաքարին և արտասանեցին մեծ քնարերգուի բանաստեղծություններից: Այս օրը, ավանդույթի համաձայն, բանաստեղծի ժառանգները, Հայաստանի բազմաթիվ մտավորականներ, քաղաքական-հասարակական գործիչներ, պարզապես տերյանասերներ հավաքվում են Կոմիտասի անվան պանթեոնում՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ պոետի հիշատակին և մեկ անգամ ևս հաղորդակից դառնալու նրա ավանդներին:
Իր ելույթում «Վահան Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Առուշան Հակոբյանը նշեց, որ հայ պոեզիայի երկնակամարում, իրոք, լուսաստղի պես է շողում Վահան Տերյան բանաստեղծի աստղը և դեռ հազարամյակներ պիտի լուսավորի հայ քնարերգության հավերժական ուղին:
Օրհնանք և խոնարհում նրա անմահ հիշատակին:

Այվազովսկու 200-ամյակին նվիրված մրցույթ

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում անցկացվել է դպրոցականների նկարչական աշխատանքների ցուցահանդես-մրցույթ:

Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպված մրցանակաբաշխությանը ներկա Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, շնորհավորելով աշակերտներին, ընդգծել է արվեստի և հատկապես Այվազովսկու ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրության մեծացման և գեղագիտական դաստիարակության կարևորությունը:
Մրցույթի դպրոցական և քաղաքային փուլերի արդյունքներով, հանձնաժողովի քվեարկությամբ, առաջին երեք մրցանակակիրները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով և «Այվազովսկի» պատկերագրքերով: Մրցույթի մասնակից ևս 18 աշակերտների աշխատանքներ, այդ թվում նաև Վ.Տերյանի անվան հ60 դպրոցի 8դաս-ի աշակերտ Հակոբ Միքայելյանի աշխատանքները, ճանաչվել են լավագույնը և արժանացել պատվոգրերի ու խրախուսական նվերների:
Միջոցառման ավարտին աշակերտները շրջել են ցուցասրահներում և ծանոթացել Հովհ. Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսին:

,,Գրականություն,, առարկայի դրվածքի ուսումնասիրություն»

2018թ. հունվարին Վ.Տերյանի անվան հ60 հիմնական դպրոցում անցկացվել է ,,Գրականություն,, առարկայի դրվածքի ուսումնասիրություն 7-րդ դասարաններում: Իրենց ուսանելի դասերով ներկայացան հալոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Ս.Մկրտչյանը /Հ.Շիրազի թեմատիկ ստեղծագործությունների թեմայի ամփոփում/, Թ.Արզումանյանը /Հ.Շիրազ. դաս-միջոցառում/ և Զ.Մալխասյանը / Հ.Սահյանի կյանքն ու գրական գործունեությունը/: