Archive for Ապրիլի 18, 2018

Հայ ասպետ

Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության կողմից առաջարկվել էր համագործակցություն «Հայ ասպետ»հեռուստատեսային ինտելեկտուալ խաղերի ստեղծագործական խմբերի հետ «Էրեբունի –Երևան. 2800» թեմայով խաղին մասնակելու նպատակով: Վ. Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցը ձեռնամուխ եղավ այդ պատասխանատու գործին: Մեծ ոգևորությամբ 7-8 դասարանի աշակերտները և ուսուցիչները իրականացրեցին իրենց առաջև դրված հանձնարարականը: 14.04.2018թ- ին տեղի ունեցած խաղի ընթացքում աշակերտները ցուցաբերեցին բարձր գիտելիքներ՝ մինչև խաղի երկրորդ փուլի ավարտը ունենալով ամենաբարձր միավորները: Բայց երրորդ փուլը շրջադարձային եղավ մեր աշակերտների համար, խաղի ավարտին զբաղեցրեցին երրորդ տեղը: Դպրոցի տնօրինությունը և մանկավարժական համակազմը բարձր գնահատեցին մասնակցությունը խաղին, քանի ու հնարավորություն ստեղծվեց շատ ավելի տեղեկացված լինել մեր սիրելի Երևանի պատմության մասին:

Հակոբ Պարոնյանի ,,Մեծապատիվ մուրացկանները,,

ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնած «Մեր մեծերը» ամենամյա ծրագրում 2018 թվականին ընտրվել էին Միքայել Արամյանցը, Վահրամ Փափազյանը, Հակոբ Պարոնյանը, Զաբել Եսայանը, Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներն ու հերոսները:
Վ.Տերյանի անվան հ60 հիմնական դպրոցի 7-9-րդ դասարանների աշակերտները դպրոցի կազմակերպիչ Ա.Հովհաննիսյանի գլխավորությամբ բեմադրեցին Հակոբ Պարոնյանի ,,Մեծապատիվ մուրացկանները,, վեպը: Նրանցից յուրաքանչյուրը իր հետաքրքիր կերպարով ուրույն համ ու հոտ տվեց այս հիշարժան բեմականացմանը։ Շնորհավորում եմ ու շնորհակալություն հայտնում։

ՈՒսումնավարժություն «ՏՀԿ-ի ծավալում» թեմայով:

Համաձայն Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2018 թվականի աշխատանքային պլանը հաստատելու մասին» 2018թ. հունվարի 24-ին թիվ 186-Ա որոշման հավելված 1-ի 7.5.1 կետի 22-րդ ենթակետի՝,,Վ.Տերյանի անվան հ.60 հիմնական դպրոց,, ՊՈԱԿ-ում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն «ՏՀԿ-ի ծավալում» թեմայով:

Սպորտլանդիա

Այսօր մեր դպրոցում տեղի ունեցավ ՀՀ Էրեբունի վարչական շրջանի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլին մեր դպրոցի հաղթող թիմի պարգևատրման պաշտոնական արարողությունը: Էրեբունի վարչական շրջանի կրթության և սպորտի բաժնի սպորտի պատասխանատու Մ. Օխիկյանը դպրոց էր եկել գավաթով և պատվոգրով, որը շնորհավորական ուղերձով հանձնեց 1-3-րդ դասարանների թիմին՝ 1-ին տեղը գրավելու համար: Գավաթները հերթով բարձրաձրեցին թիմի բոլոր աշակերտները, ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Ա.Թովմասյանը, այնուհետև գավաթը հանձնվեց տնօրեն Ա.Իսկանդարյանին: Կրկին շնորհավորում ենք բոլորին և մաղթում մեծ հաջողություն և հաղթանակ քաղաքային փուլի մրցումներին!

Ռենձյուի ու շաշկու Երևանի պատանիների ու աղջիկների առաջնությունը

Մարտի 18-ից 27-ը Երևանի մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոցում անց կացվեց ռենձյուի ու շաշկու Երևանի պատանիների ու աղջիկների առաջնությունները: Առաջնությունների եզրափակիչ փուլերին ընդհանուր առմամբ մասնակցեցին 140 բարձրակարգ մարզիկներ, այդ թվում նաև Վ.Տերյանի անվ հ60 հիմն. դպրոցի աշակերտները: Համառ պայքարից հետո մրցանակային տեղերը ստացան այսպիսի տեսք ՌԵՆՁՅՈՒԻ ԵՐԵՎԱՆԻ 2018 Թ-Ի ԱՂՋԻԿՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ 1. ԱՍՏԱԲԱՑՅԱՆ ՌԵԲԵԿԱ մարզիչ Վ.Պողոսյան /Վ.Տերյանի անվ հ60 հիմն. դպրոց/ 2. ՓԻԼՈՅԱՆ ԼԱՈՒՐԱ մարզիչ Էլմիրա Քոչարյան 3. ՍԱՐԳՍՅԱՆ ԼԻԼԻ մարզիչ Էլմիրա Քոչարյան ՌԵՆՁՅՈՒԻ ԵՐԵՎԱՆԻ 2018 Թ-Ի ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ 1. ՕՐԴՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ մարզիչ Ա.Պողոսյան/Վ.Տերյանի անվ հ60 հիմն. դպրոց/ 2. ԱՍՏԱԲԱՑՅԱՆ ՋՈՆմարզիչ Ա.Պողոսյան/Վ.Տերյանի անվ հ60 հիմն. դպրոց/ 3. ԳԵՎՈՐԳՅԱՆ ԷՐԻԿ մարզիչ Էլմիրա Քոչարյան ՇԱՇԿՈՒ ԵՐԵՎԱՆԻ 2018 Թ-Ի ԱՂՋԻԿՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ 1. ԻՍԱԽԱՆՅԱՆ ՎԻԿՏՈՐԻԱ մարզիչ Դ.Պողոսյան/Վ.Տերյանի անվ հ60 հիմն. դպրոց/ 2. ՄՈՐՅԱՆ ԿԱՐԻՆԵ մարզիչ Ա.Պողոսյան/Վ.Տերյանի անվ հ60 հիմն. դպրոց/ 3. ԹԱԹՈՅԱՆ ԱՆԻ մարզիչ Ն.Ալավերդյան ՇԱՇԿՈՒ ԵՐԵՎԱՆԻ 2018 Թ-Ի ՊԱՏԱՆԻԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ 1. ԱԶՈՅԱՆ ՀԱՅԿ Ն.Ալավերդյան 2. ՍԱՀՐԱԴՅԱՆ ԱՐՏԱԿ Ն.Ալավերդյան 3. ՕՐԴՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ մարզիչ Դ.Պողոսյան/Վ.Տերյանի անվ հ60 հիմն. դպրոց/