Archive for Մայիսի 22, 2018

Հավերժության մեր ճամփան Այբուբենն է մեսրոպյան

Հավերժության մեր ճամփան Այբուբենն է մեսրոպյան ՈՒժ է տալիս մեր բազկին, Միասնություն` մեր ազգին… Մաշտոցյան շունչն էր թևածում հ. 60 հիմնական դպրոցում և ուրախ տրամադրություն լցնում դահլիճը: I գ դասարանի սաները(դասվար` Ա. Աբրահամյան) ամբողջովին գիտակցելով օրվա կարևորությունը կարողացան իրենց ուսուցանածը վարժ ու հստակ մատուցել։ Մեր փոքրիկները փայլեցին, հիացրեցին ու զարմացրեցին իրենց գիտելիքներով, վստահությամբ, գեղեցիկ ու անկաշկանդ ելույթով: Ամեն մի տառին համապատասխան երգ ու պարը տոնական տրամադրություն էր լցրել բոլորի սրտերը։ Ուսուցչուհու քրտնաջան աշխատանքը տվեց իր քաղցրահամ պտուղները և հերթական անգամ համոզվեցինք, որ մեր բալիկների կրթության հիմնաքարը ամուր է դրված, իսկ տառաճանաչության կարևոր առաքելությունը՝ կատարված: Միջոցառումն անցավ ուրախ և ջերմ մթնոլորտում` ժպիտներ պարգևելով թե՛ ծնողներին, թե՛ ուսուցչական կոլեկտիվին և թե՛ հյուրերին:

Победа в сердце каждого

Մայիսի 16-ին Վ.Տերյանի անվան հ60 հիմն. դպրոցում տեղի ունեցավ գրական-երաժշտական միջոցառում ,,Победа в сердце каждого,, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին: Մասնակցում էին 7-9-րդ դաս. աշակերտները: Միջոցառումը կազմակերպել էին ռուսաց լեզվի ուսուցիչներ Ջ.Աբրամյանը, Կ.Արշակյանը, Ե.Աթանեսյանը: Երեխաները կատարում էին երգեր և կարդում բանաստեղծություններ պատերազմի մասին, պատմում էին այն հայերի մասին, որոնք իրենց մասնակցությունը ունեցան ֆաշիզմի հաղթանակի ժամանակ: Մեկ րոպե լռությամբ բոլոր ներկաները հարգեցին նահատակվածների հիշատակը: Ռուսական կենտրոնի՝ գիտության և մշակույթի հասարակական կազմակերպությունների համագործակցության բաժնի վարիչ Ն.Սահակյանը դպրոցի տնօրեն Ա.Իսկանդարյանին հանձնեց Դիպլոմ միջոցառման կազմակերպման համար: Նա նաև շնորհակալություն հայտնեց մանկավարժական համակազմին և աշակերտներին երկար տարիների համագործակցության համար: Ռուսական կենտրոնի կողմից դպրոցի գրադարանին փոխանցվեց գեղարվեստական և մեթոդական գրականություն ռուսաց լեզվով: Միջոցառմանը մասնակցում էին ՊՆ-ի խորհրդական ՀՀ գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, Էրեբունի վարչական շրջանի ավագ զինղեկ փոխգնդապետ Խ.Խաչատրյանը և ՌԿ ռուսաց լեզվի կրթության բաժնի ղեկավարի տեղակալ Սոնա Սարաջյանը:

Ոսկետառ Այբուբեն

1 բ դասարանի “Հրաժեշտ Այբբենարանին” միջոցառման ժամանակ մանկական և անկեղծ մթնոլորտ էր տիրում: Ներկաները մտովի տեղափոխվեցին իրենց մանկություն. իրենց մանկական երգերն ու բանաստեղծությունները մեկ առ մեկ հիշեցին: Կարծես ամեն մի մանուկ դարձել էր Այբբուբենի ոսկեղենիկ մի տառ. տառերը կենդանացել և պատմում էին իրենց ստեղծման պատմությունը: Ուսուցիչները հուզված էին, որովհետև ևս մեկ սերունդ կրթեցին, գրաճանաչ դարձրեցին, և ևս մեկ անգամ համոզվեցինք, որ առանց լավ դասվարների դպրոցը չի կարող լավը լինել, որովհետև ամենասուրբ, դժվար, պատասխանատու գործը հենց դասվարների ուսերին է /Ուս. Ս.Շատիկյան/:

,,Այբբերարանի,, հանդեսներ ռուսաց լեզվից

Մայիսի 15-ին տեղի ունեցան ռուսաց լեզվի ,,Այբբերարանի,, հանդեսներ 2ա, 2բ և 2գ դասարաններում: Աշակերտները բեմական կերպարներով և հեքիաթային հերոսների գրավչությամբ լցրեցին բեմը՝ հանդես գալով վառ, գունագեղ հագուստներով: Աշակերտները սահուն ռուսերենով երգում ու արտասանում էին: /Ուս. Ջ.Աբրամյան, Մ.Նաջարյան, Եվ.Աթանեսյան, Ա.Գրիգորյան/:

,,Սպորտլանդիա,, մարզական միջոցառման 3-րդ փուլը

Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի հ60 հանրակրչական դպրոցը պարգևատրվում է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ դասարանների միջև ,,Սպորտլանդիա,, մարզական միջոցառման 3-րդ փուլում 3-րդ տեղը գրավելու համար:

“Արտ Մյուզիք” արվեստի միջազգային մրցույթ-փառատոն

“Արտ Մյուզիք” արվեստի միջազգային իններորդ մրցույթ-փառատոնի <> անվանակարգում երրորդ կարգի դափնեկիր դարձավ Վ.Տերյանի անվան հ60 հիմն. դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Տաթև Հախվերդյանը: