Հաշվետու համերգ

14.05.2018թ. Վահան Տերյանի անվան հ60 հիմնական դպրոցում հյուրընկալվել էին Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան մեծարգո պարոն Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, Գյումրիի հոնորար հյուպատոս՝ Ալեքսան Տեր-Մինասյանը, <> ամենամեծ հումանիստական հասարակական կազմակերպության Գերմանիայում գործող ակումբներից մեկի անդամներ Թիմո և Մարինե Անշուցները, Հայաստանի <> բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար Մկրտիչ Մկրտչյանը, Հայաստանում գործող գերմաներեն լեզվի ուսուցիչների վերապատրաստման կենտրոնի ղեկավար պարոն Թոմաս Բլումենղաթը:
Մեր դպրոցն ընդգրկված է գերմաներենի խորացված ծրագրում և
իրականացնում է գերմաներենի խոսակցական <> ծրագիրը:
Անշուցների ընտանիքը՝ հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նրանց ընտանիքի դուստրը մեր դպրոցում կարճ ժամանակամիջոցում տիրապետեց հայերենին և զարգացրեց իր երաժշտական ընդունակությունները, համագործակցելով Հայաստանում գտնվող <> բարեգործական կազմակերպության հետ, դպրոցին նվիրաբերեցին դաշնամուր, գերմաներենի դասասենյակի համար գրապահարան և գերմաներենի դասագրքեր: Թիմո Անշուցը նաև հույս հայտնեց, որ հետագայում կշարունակի համագործակցել դպրոցի հետ՝ հեռանկարում ունենալով դպրոցի գրադարանի վերանորոգումը:
Մեր դպրոցի երգչախմբի տարեվերջյան հաշվետու համերգը նվիրվեց այս հիշարժան օրվան: