Երեւանում այսօր հարգանքի տուրք է մատուցվել Վահան Տերյանի հիշատակին

Փետրվարի 9-ը հայ քնարերգու Վահան Տերյանի ծննդյան օրն է: Մեծ գրողի 131 ամյակի առիթով նրա հիշատակին հարգանքի տուքը մատուցելու համար Երեւանում Կոմիտասի անվան պանթեոն են այցելել Տերյանի պոեզիայի սիրահարները, քաղաքական եւ հասարակական գործիչներ, ինչպես նաեւ՝ նրա անվան դպրոցի տնօրեն Ա.Իսկանդարյանը, ուսուցիչներ, սաներ: »Վահան Տերյանը այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, եւ դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի»,- Տերյանի մասին այսպես է ասել Ստեփան Զորյանը:
943992_1703529063198433_6661200926023693118_n

12711071_1703528729865133_8500129454116637081_o