Սեմինար նվիրված ներառական կրթության հիմնախնդիրներին


Գերմաներենի խորացված ուսուցման ծրագրի շրջանակներում Երևանի Վ.Տերյանի անվան հ60 և Հ.Կարպենցի անվ. հ6 դպրոցների միջև պլանավորված են տարաբնույթ միջոցառումներ, որոնց նպատակն է ակտիվացնել աշակերտական խորհուրդների աշխատանքները:
Հ6 դպրոցի աշակերտները, փոխտնօրենը և ԲՄԹ-ի մանկավարժները մասնակցեցին Հ60 դպրոցի աշակերտական խորհրդի կողմից կազմակերպված սեմինարին,որը վերաբերվում էր ներառական կրթության հիմնախնդիրներին:
Վ.Տերյանի անվան հ60 դպրոցի 8-րդ և 9-րդ դաս.-ի աշակերտների ջանքերով ուսումնասիրվել էին դպրոցում առկա հիմնախնդիրները:
Վերջում տեղի ունեցավ մտքերի փոխանակում և պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա անելիքների վերաբերկյալ: