Archive for yerevan60

Դասախոսություն՝ նվիրված ԱԻ օրվան

8ա և 8բ դասարաններում անցկացվեց դասախոսություն՝ նվիրված ԱԻ օրվան <>, <> թեմաներով: /ՈՒս. Ե.Համբարձումյան, Ք.Գալստյան/:

Տոնական միջոցառում՝ նվիրված Գիտելիքի օրվան

Սիրելի դպրոցականներ, մանկավարժներ, շնորհավորում ենք ձեզ սեպտեմբերի մեկի` Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Առանձնակի ջերմությամբ շնորհավորում ենք առաջին դասարանցիներին ու հույս հայտնում, որ տոնական այս խանդավառությունը նրանց ուղեկից կլինի կրթության բոլոր աստիճաններում: Տոնական այս օրը մեկ անգամ ևս առիթ է տալիս մեզ` կրթության գործընթացի բոլոր մասնակիցներիսվերագնահատելգիտելիքի կարևորությունն , ինչպես յուրաքանչյուր անձի բարեկեցության, այնպես էլ մեր պետության զարգացման ու հզորացման գործընթացում:

Ընթերցման հանրապետական օլիմպիադա

Ընթերցման հանրապետական օլիմպիադայի եզրափակչում այսօր հաղթած այս երեք հրաշքները մրցանակ շահեցին ոչ միայն իրենց համար, այլև իրենց դասարանների։
Այս ուղեգրերով նրանք ողջ դասարանով այցելելու են Cityzen

Արայիկ Հարությունյանը կոչ է արել խրախուսել ընթերցանությունը

«Անտարես» հրատարակչությունը, ՀՀ կրթության և գիտության և ՀՀ մշակույթի նախարարությունների, dasaran.am-ի, Հայաստանի մշակութային հիմնադրամի աջակցությամբ, այս տարի ևս անցկացրել է ընթերցանության հանրապետական օլիմպիադան: Օլիմպիադան անցկացվել է ՀՀ բոլոր մարզերի և Երևանի դպրոցների 6-րդ դասարանի աշակերտների շրջանում: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով հաղթողներին և նրանց ծնողներին, նշել է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել ընթերցանությանը և խրախուսել այն: «Ցավոք, ներկայումս երեխաները քիչ են կարդում. այս առումով բոլորս անելիք ունենք՝ սկսած Կրթության և գիտության նախարարությունից մինչև տարբեր հասարակական կազմակերպություններ և ընկերություններ: Այս պահին մենք մի շարք ծրագրեր ենք քննարկում՝ երեխաներին անորակ սերիալներից, սոցցանցերում շատ ժամանակ անցկացնելուց հետ պահելու համար, և այդ ծրագրերում ընթերցանությունը կարևոր տեղ է զբաղեցնում: Մենք ծնողներին կոչ ենք անում օժանդակել մեզ այս հարցում՝ գիրքը հասցնել երեխաներին, որպեսզի նա իր ժամանակն ավելի օգտակար անցկացնի»,-նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով այն կազմակերպություններին, որոնք, ըստ Արայիկ Հարությունյանի, ընթերցանության համար այս բարդ փուլում խրախուսում են այն: Նախարարը նաև երեխաներին կոչ է արել ուշադիր լինել ընթերցանությունը խրախուսող ծրագրերին, որոնք, Արայիկ Հարությունյանի խոսքով, առաջիկայում շատ կլինեն: Նշենք, որ օլիմպիադան անցկացվել է դպրոցական, մարզային և հանրապետական փուլերով: Եզրափակիչ փուլին մասնակցել է 40 դպրոցական, որոնք այսօր արժանացել են բազմաթիվ մրցանակների:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն

#Dasaran.am-ի կազմակերպած Duel Plus ինտելեկտուալ մրցույթի վիկտորինա

«Դուելի» մարտահրավերն այս անգամ 6-8-րդ դասարանցիներինն էր․ պայքարը թեժ էր, ոգևորությունը՝ անչափելի․․․ 😊

Duel Plus ինտելեկտուալ մրցույթի վիկտորինային այսօր մասնակցեցին 6-8-րդ դասարանների տարիքային խմբում նախընտրական փուլը հաղթահարած աշակերտները՝ մրցելով տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքներով: 🤓

Գիտելիքների արդար պայքարում հաղթեց Երևանի Վահան Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Մարգարյանը՝ ստանալով հատուկ մրցանակ:

#Dasaran-ի կողմից պատվոգրեր և խրախուսական մրցանակներ ստացան նաև մասնակից մյուս երեխաները՝ կրթական կենտրոնից հեռանալով լավ սովորելու հաստատուն ցանկությամբ։

ԱՎԱՐՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ տերյանցիներ: Ահա և դուք ավարտեցիք հիմնական դպրոցի ուսումնառությունը, հրաժեշտ տվեցիք պատանեկան անհոգ շրջանին և մտաք կյանքի առավել գիտակից ու պատասխանատու փուլ: Ջերմագին շնորհավորում ենք ձեզ այդ առիթով,ցանկանում, որ կրթական նոր հաստատություններում առավել հետևողական լինեք գիտելիքների ձեռքբերման մեջ:

DSD I քննություն- 2018

Վ.Տերյանի անվան հ60 հիմն. դպրոցի 18 աշակերտներ հաջողությամբ հանձնեցին գերմաներեն լեզվի DSDI քննությունը B1 մակարդակի, 6-ը՝ А2 մակարդակի համար: Սա հիանալի արդյունք է:
Շնորհավորում եմ բոլոր աշակերտներին և տնօրեն տ. Իսկանդարյանին, որը ջանք չի խնայում գերմաներեն լեզվի մակարդակը դպրոցում էլ ավելի բարձրացնելու համար: Շնորհակալություն եմ հայտնում նաև իմ կոլեգաներին, որոնք գերազանց աշխատում են: Դա է հաջողության գրավականը:
Հոլգեր Շմիդտ

Wir konnten heute 18 Schülerinnen und Schülern der 60. Schule “Vahan Teryan” in Jerewan die freudige Nachricht überbringen, dass sie die diesjährige DSDI-Prüfung mit dem Prädikat B1 bestanden haben, dazu noch 6 mit A2. Ein grandioses Ergebnis.
Allen Schülern meinen Glückwunsch und allen Kolleginnen und meiner Schulleiterin Frau Iskandaryan einen großen Dank. Dieses Ergebnis resultiert daraus, dass wir ein starkes Team mit einer überdurchschnittlich engagierten Schulleiterin sind.

Перевод
18 учениц и учеников 60-ой школы “Ваан Терьян” в Ереване успешно сдали экзамен DSDI c предикатом B1, 6 с предикатом А2.
Какой отличный результат!!!!!!
Поздравляю всех учениц и учеников и скажу спасибо госпоже Искандарян, которая в функции руководителя со всеми силами всё делает за развитие немецкого языка в 60-ой. И я скажу спасибо моим коллегам, которые так отлично работают. Это основа успеха.

Ռուսական շաշկու միջազգային մրցաշար

Մայիսի 27-ից հունիսի 3-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվեց ռուսական շաշկու միջազգային մրցաշար, որին մասնակցեցին 38 ներկայացուցիչ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից։ Հայաստանի մասնակիցներից չորսը Վ․Տերյանի անվան 60 դպրոցի սաններն էին՝ Մորյան Կարինեն, Մորյան Խաչատուրը, Օրդյան Ռաֆայելը և Իսախանյան Վիկտորյան։ Դասական շաշկու մրցաշարում Մորյան Խաչատուրը զբաղեցրեց առաջին տեղը 9-12 տարեկան տղաների խմբում, իսկ Մորյան Կարինեն ճանաչվեց լավագույն հայ աղջիկ խաղացողը։ Բլից մրցաշարում Օրդյան Ռաֆայելը զբաղեցրեց առաջին տեղը 9-12 տարեկան տղաների խմբում։ Իսախանյան Վիկտորյան նույնպես արժանացավ պատվոգրի և ստացավ գավաթ, որպես ամենափոքր մասնակից։

Հրաձգության մրցումներ

Վ.Տերյանի անվան հ60 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ Եգոր Օրդյանը և Դավիթ Մութաֆյանը մասնակցեցին Էրեբունի թաղապետարանի կողմից կազմակերպած հրաձգության մրցումներին և գրավեցին չորրորդ հորիզոնականը:

Վերջին զանգի ղողանջները

Սիրելի շրջանավարտներ
նոր ճանապարհի մեկնարկը տրված է, և ակնհայտ է մի բան, որ ցանկալի ապագան պայմանավորված է ձեր աշխատասիրությամբ և գիտակցված քայլերով:
Շնորհավորում ենք բոլորիդ այս գեղեցիկ ու անմոռանալի օրվա առթիվ: Ցանկանում, որ Վերջին զանգի ղողանջները դառնան ձեզ համար անհասանելի թվացող բարձունքների նվաճման, նոր և ցանկալի հաջողությունների ձեռքբերման սկիզբն ու ավետաբերը:
/9ա դաս.-ի դասղեկ՝ Ս.Ղազարյան,
9բ դաս.-ի դասղեկ՝ Ս.Վիրաբյան/: