Archive for yerevan60

Ռենձյուի ու շաշկու Երևանի պատանիների ու աղջիկների առաջնությունը

Մարտի 18-ից 27-ը Երևանի մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոցում անց կացվեց ռենձյուի ու շաշկու Երևանի պատանիների ու աղջիկների առաջնությունները: Առաջնությունների եզրափակիչ փուլերին ընդհանուր առմամբ մասնակցեցին 140 բարձրակարգ մարզիկներ, այդ թվում նաև Վ.Տերյանի անվ հ60 հիմն. դպրոցի աշակերտները: Համառ պայքարից հետո մրցանակային տեղերը ստացան այսպիսի տեսք ՌԵՆՁՅՈՒԻ ԵՐԵՎԱՆԻ 2018 Թ-Ի ԱՂՋԻԿՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ 1. ԱՍՏԱԲԱՑՅԱՆ ՌԵԲԵԿԱ մարզիչ Վ.Պողոսյան /Վ.Տերյանի անվ հ60 հիմն. դպրոց/ 2. ՓԻԼՈՅԱՆ ԼԱՈՒՐԱ մարզիչ Էլմիրա Քոչարյան 3. ՍԱՐԳՍՅԱՆ ԼԻԼԻ մարզիչ Էլմիրա Քոչարյան ՌԵՆՁՅՈՒԻ ԵՐԵՎԱՆԻ 2018 Թ-Ի ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ 1. ՕՐԴՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ մարզիչ Ա.Պողոսյան/Վ.Տերյանի անվ հ60 հիմն. դպրոց/ 2. ԱՍՏԱԲԱՑՅԱՆ ՋՈՆմարզիչ Ա.Պողոսյան/Վ.Տերյանի անվ հ60 հիմն. դպրոց/ 3. ԳԵՎՈՐԳՅԱՆ ԷՐԻԿ մարզիչ Էլմիրա Քոչարյան ՇԱՇԿՈՒ ԵՐԵՎԱՆԻ 2018 Թ-Ի ԱՂՋԻԿՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ 1. ԻՍԱԽԱՆՅԱՆ ՎԻԿՏՈՐԻԱ մարզիչ Դ.Պողոսյան/Վ.Տերյանի անվ հ60 հիմն. դպրոց/ 2. ՄՈՐՅԱՆ ԿԱՐԻՆԵ մարզիչ Ա.Պողոսյան/Վ.Տերյանի անվ հ60 հիմն. դպրոց/ 3. ԹԱԹՈՅԱՆ ԱՆԻ մարզիչ Ն.Ալավերդյան ՇԱՇԿՈՒ ԵՐԵՎԱՆԻ 2018 Թ-Ի ՊԱՏԱՆԻԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ 1. ԱԶՈՅԱՆ ՀԱՅԿ Ն.Ալավերդյան 2. ՍԱՀՐԱԴՅԱՆ ԱՐՏԱԿ Ն.Ալավերդյան 3. ՕՐԴՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ մարզիչ Դ.Պողոսյան/Վ.Տերյանի անվ հ60 հիմն. դպրոց/

Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումներ

Վ.Տերյանի անվան հ60 հիմնական դպրոցի՝ Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի
100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը:
1.17. 03.2018—Այցելություն պատմության թանգարան-Երեխաները ականատես եղան 1-ին հարապետության գործիչների անձնական իրերին, քարտեզներին և փաստաթղթերին /ուս.Դանիելյան Ս./
2. 23.03.2018—Այցելություն ՀՅԴ թանգարան—Աշակերտները հանգամանորեն ծանոթացան ՀՅԴ գործունեությանը, արխիվային փաստաթղթերին /ուս-ներ Կարապետյան Ե.,Ղազարյան Ս./:

Հայաստանի Առաջին Հանրապետության 100 ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Վ.Տերյանի անվան հ.60 հիմնական դպրոցի պատմության մ/մ կողմից կազմակերպվեց 9ա և 9 բ դասարանների աշակերտների այցը ՀՅԴ պատմության թանգարան

Մեր պատանի մաթեմատիկոսը

2018 թ. փետրվարի 24-ին Երևան քաղաքում տեղի ունեցավ “Պատանի մաթեմատիկոս” օլիմպիադայի երկրորդ փուլը: Երևանի Վ.Տերյանի անվ. թիվ 60 դպրոցի 5բ դասարանի աշակերտ Ռաֆայել Օրդյանը այդ փուլում ցուցաբերած գիտելիքների համար պարգևատրվեց երրորդ կարգի դիպլոմով: Իսկ մաթեմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլում գրավեց պատվավոր 3֊րդ տեղը:

Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներ

Erevan-2800-tonakan migoc.-12.03.2018

Ընթերցման հանրապետական օլիմպիադա-2018

Վ.Տերյանի անվան հ60 դպրոցում անցկացվեց ,,Անտարես,, հրատարակչության կողմից կազմակերպած ,,Ընթերցման հանրապետական օլիմպիադա-2018,, դպրոցական փուլը 6-րդ դասարանցիների համար: Մրցույթին ներկա էր Հայաստանի Գրողների միության անդամ Սաթենիկ Ղազարյանը:

<a href="http://yerevan60.schoolsite.am/wp-content/uploads/sites/22/2018/03/28907090_2225691920975591_600714015_n.jpg">

Հայաստանի պատմության թանգարանում

7 գ դասարանի աշակերտները `պատմության ուսուցչուհի Ս.Դանիելյանի գլխավորությամբ այցելեցին Հայաստանի պատմության թանգարան:

:

Պարբերական համակարգ և ատոմի կառուցվածքը

14.03.2018թ 7գ դասարանում իրականացվեց գործնական դաս ,,Պարբերական համակարգ և ատոմի կառուցվածքը,, թեմայի վերավերյալ: Դասի ընթացքում աշակերտները դիտեցին տեսաֆիլմ ատոմի կառուցվածքի վերաբերյալ, որից հետո բաժանվեցին խմբերի և ձեռքի տակ եղած նյութերով կազմեցին տարբեր ատոմների մոդելներ /ուս. Ա.Գրիգորյան/:

Տոն նվիրված ուսուցիչներին ու մայրիկներին։

Մի փոքրիկ ուշադրություն, անկեղծ բարեմաղթանքներ, անակնկալներ և… սիրո խոստովանություն… Կյանքը վեր է ածվում ջերմ, լուսավոր տոնի: Վ. Տերյանի անվան դպրոցում այսօր տոն էր՝ գողտրիկ տոն նվիրված կանանց ու մայրիկներին։ Միջոցառումը իրականացվեց 5գ դասարանի ու դասղեկ Ռ. Վարդանյանի կողմից։

Վ.Գ.Սուտեևի հեքիաթները

Բաց-դաս 3ա դասարանում ռուսաց լեզվից ,,Վ.Գ.Սուտեևի հեքիաթները,, թեմայով: Օգտագործվեցին սալիկահանդեսներ, թեմատիկ նկարներ, հեքիաթի բեմականացում: /ուս. Ջ.Աբրամյան/: Ներկա էին նաև հյուրեր այլ դպրոցներից:

Ձկների արտաքին և ներքին կառուցվածքը

Շա՜տ հետաքրքիր լաբորատոր աշխատանք ,,Ձկների արտաքին և ներքին կառուցվածքը,,թեմայով Վ.Տերյանի անվան թիվ 60 դպրոցի 7ա դասարանում։Տեսական գիտելիքները ստուգվեց և ամրապնդվեց լաբորատոր աշխատանքի միջոցով( և՛ արտաքին, և՛ ներքին առանձնահատկությունները, կողագծի և լողափամփուշտի դերը և այլն….)։ Բնագիտական մ/մ: