Archive for Կապը օտարերկրյա կազմակերպությունների հետ

Ես նկարում եմ Սանկտ Պետերբուրգը

Վ.Տերյանի անվ. հ60 հիմն. դպրոցի 6-րդ դասարանի Տաթև Հախվերդյանը մասնակցեց «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում կազմակերպված «Ես նկարում եմ Սանկտ Պետերբուրգը» մանկական միջազգային մրցույթին և հնարավորություն ստացավ այցելելու Սանկտ Պետերբուրգ:
15027414_1272565216139383_9181305697566059616_n

15109421_1272565229472715_2337875635899941586_n

20161114_133827

20161114_133859

20161114_133914

,,21-րդ դարի ,,Մետաքսե ճանապարհ,, միջազգային կոնֆերանս

2016թ. նոյեմբերի 7-ին ,,Անի Պլազա,, համալիրում տեղի ունեցավ դպրոցի տնօրենների միջազգային կոնֆերանսը՝ ,,21-րդ դարի ,,Մետաքսե ճանապարհ,, կոնցեպցիայի շրջանակներում: Կազմակերպիչներ՝ ,,Դպրոց-Կենտրոնների միություն,, , Երևանի պետական լեզվաբանական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտ:
Participation in the international conference for school principals in the frames of “21-st century of the Silk Road” concept (Ani Plaza 07.11.2016)
14991464_1362051147159062_6557891717467960605_o

15000016_1362050960492414_6098628152075104713_o

15000774_1362051427159034_6433345527479196580_o

15002255_1362060103824833_4112893725988709410_o

15003389_1362051510492359_5991231372625902408_o

15003456_1362060163824827_3593916612682055036_o

14938106_1362060317158145_8528103661738169265_n

15025495_1362051237159053_1588236970811866347_o

15000756_1362060193824824_6453908680540833003_o

Փոխանակման ծրագրով Գերմանիայում էին Երևանի հ.60 դպրոցի աշակերտները

Փոխանակման ծրագրով Գերմանիայում էին Երևանի հ.60 դպրոցի աշակերտները 26.10.2016

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հանդիպել է Վահան Տերյանի անվան հ. 60 հիմնական դպրոցների աշակերտների և ուսուցիչների հետ, ովքեր գերմանական կրթական հաստատությունների հետ համագործակցության ծրագրով սեպտեմբերի 19-30-ը փոխանակման ծրագրով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում էին:

7 աշակերտ 1 մանկավարժի ուղեկցությամբ եղել են Գերմանիայի Զաքսոն-Անհալթ երկրամասի Դրոյսիգի և Նաումբուրգ քաղաքներում: Աշակերտները հյուրընկալվել են Լեփսուսի անվան գիմնազիայի աշակերտների ընտանիքներում:
Հայտնելով տպավորությունները՝ աշակերտները նշել են, որ այցը հետաքրքիր, միաժամանակ արդյունավետ և բովանդակալից է եղել: Ծրագրի շրջանակում երեխաները ծանոթացել են դպրոցների առօրյային, հանդիպում ունեցել Ռայխսթագի մի շարք պատգամավորների և Գերմանիայում ՀՀ դեսպանի հետ, ինչպես նաև այցելել են պատմամշակութային վայրեր:
Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն էլ ընդգծել է, որ գերմաներենի և առհասարակ լեզուների խորացված ուսուցմամբ դպրոցների համար նմանօրինակ ծրագրերն առանձնահատուկ դեր և կարևորություն ունեն:
Աշակերտները նաև նշել են, որ հանդիպումների ընթացքում իրենք առիթը բաց չեն թողել՝ ներկայացնելու հայկական մշակույթն ու հարուստ պատմությունը:
IMG_0597

IMG_0601

IMG_0613

IMG_0617

IMG_0618

IMG_0634

IMG_0670

IMG_0672

Երգը բարեկամության կամուրջ է

Ամեն տարի Հայաստանում անցկացվում է ,,Երգը բարեկամության կամուրջ է,, ռուսական երգի փառատոնը, որի միտված է աճող սերնդի մոտ նպաստել ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի զարգացմանը:
Հանրապետական փառատոնի դպրոցական փուլում Վ.Տերյանի անվան հ60 հիմնական դպրոցում անկացվեց ,,Կեչին՝ Ռուսաստանի խորհրդանիշ,, միջոցառումը ռուսաց լեզվով: Միջոցառման ընթացքում հնչեցին բանաստեղծություններ, ռուսական ազգային երգեր և պարեր: Անցկացվեց նաև վիկտորինա և փոքրիկ բեմականացում:
20161014_130520

20161014_130715

20161014_132251

20161014_133535

Մեր աշակերտները Գերմանիայում

ՀՀ ԿԳ նախարարության և Երևանում ԳԴՀ-ի դեսպանության միջև կնքված հուշագրի ,,Գերմաներենի դիպլոմ,, /ԳԴ/ ծրագրի շրջանակներում 2016թ. սեպտեմբերի 19-29 Երևանի Վ. Տերյանի անվան հ.60 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի 7 աշակերտներ գերմաներենի ուս. Ա.Ավետիսյանի ուղեկցությամբ հյուրընկալվեցին Գերմանիայի Դաշնության Նաումբուրգ քաղաքի Լեփսիուսի անվան գիմնազիայի աշակերտների ընտանիքներում: Մեր աշակերտներն այնտեղ հաճախեցին և ակտիվորեն մասնակցեցին և գերմաներենի, և այլ առարկաների դասերին: Սիրով մասնակցեցին նաև կազմակերպվող էքսկուրսիաներին դեպի Բեռլին, Յեն, Դրեզդեն և Վայմար: Բեռլինի Ռայխստագում հանդիպեցին գերմանացի պատգամավոր Դիտեր Շթիրի հետ, որը հաճույքով զրուցեց մեր աշակերտների հետ, ներկայացրեց իր ծրագրերը, շրջեց նրանց հետ Ռայխստագում և պատասխանեց հարցերին: Իսկ վերջում բոլորին գրքեր նվիրեց: Մեր աշակերտները Հայաստան վերադարձան մեծ տպավորություններ և դրական լիցքեր ստացած:
IMG-20161010-WA0000

14643165_626267004214335_74829571_n

14658218_626266744214361_1062367168_n

IMG-20161010-WA0002

IMG-20161010-WA0006

IMG-20161010-WA0012

IMG-20161010-WA0001

Արի տուն

,,Արի տուն,, ծրագրի շրջանակներում Վ.տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցի ծնողական համայնքի երեք ընտանիքներ հյուրընկալել էին Ջավախքից մեր հայրենակիցներին, որի համար Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի՝ Ա.Հարությունյանի կողմից, ,,Արի տուն,, ծրագրին ցուցաբերած ակտիվության համար, դպրոցի ուսուցչական և ծնողական անձնակազմին շնորհվեցին պատվոգրեր:
image-0-02-01-c523ab6a6d2abd6f08498e5f6572798c0ec4b0b9dbefeb341e02b552a20ccca7-V

image-13-09-16-11-12

DSD1 դիպլոմների հանձնումը

Սեպտեմբերի 22-ին Երևանի Գերմանիայի Դաշնային հանրապետության դեսպանությունում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը Վ.Տերյանի անվ. թիվ 60 հիմն. դպրոցի նախորդ ուստարվա շրջանավարտներին հանձնեց DSD1 դիպլոմները, որից հետո շրջանավարտները տնօրեն Ա.Իսկանդարյանի ուղեկցությամբ մասնակցեցին ,,Կրաբատ,, ֆիլմի ցուցադրությանը:
image-0-02-01-6086aff3d462eac1605d786933c57a12bc66e14c56354b160aad653f418e5ed5-V

image-0-02-01-63782ac224fa09cd21b13cfd8d2ea2b7d5af66c5c69b45e2b5d14dbd52653c02-V

image-0-02-01-0168798b9b93b4491769ec2f1eb9d4b77981c795fe52d57f634d01a0a7d65d07-V

image-0-02-01-c523ab6a6d2abd6f08498e5f6572798c0ec4b0b9dbefeb341e02b552a20ccca7-V

Չինական ամանորյա բացիկների ցուցահանդես

Դպրոց-կենտրոնների միության և ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից համատեղ իրականացվեց Չինական ամանորյա բացիկների ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում:
Ցուցահանդեսին ներկայացվեցին նաև Վ.Տերյանի անվ. հ60 հիմն. դպրոցի երեխաների կողմից պատրաստված ամանորյա բացիկները:
IMG_1443

IMG_1446