Archive for Միջոցառումներ

Հավերժության մեր ճամփան Այբուբենն է մեսրոպյան

Հավերժության մեր ճամփան Այբուբենն է մեսրոպյան ՈՒժ է տալիս մեր բազկին, Միասնություն` մեր ազգին… Մաշտոցյան շունչն էր թևածում հ. 60 հիմնական դպրոցում և ուրախ տրամադրություն լցնում դահլիճը: I գ դասարանի սաները(դասվար` Ա. Աբրահամյան) ամբողջովին գիտակցելով օրվա կարևորությունը կարողացան իրենց ուսուցանածը վարժ ու հստակ մատուցել։ Մեր փոքրիկները փայլեցին, հիացրեցին ու զարմացրեցին իրենց գիտելիքներով, վստահությամբ, գեղեցիկ ու անկաշկանդ ելույթով: Ամեն մի տառին համապատասխան երգ ու պարը տոնական տրամադրություն էր լցրել բոլորի սրտերը։ Ուսուցչուհու քրտնաջան աշխատանքը տվեց իր քաղցրահամ պտուղները և հերթական անգամ համոզվեցինք, որ մեր բալիկների կրթության հիմնաքարը ամուր է դրված, իսկ տառաճանաչության կարևոր առաքելությունը՝ կատարված: Միջոցառումն անցավ ուրախ և ջերմ մթնոլորտում` ժպիտներ պարգևելով թե՛ ծնողներին, թե՛ ուսուցչական կոլեկտիվին և թե՛ հյուրերին:

Победа в сердце каждого

Մայիսի 16-ին Վ.Տերյանի անվան հ60 հիմն. դպրոցում տեղի ունեցավ գրական-երաժշտական միջոցառում ,,Победа в сердце каждого,, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին: Մասնակցում էին 7-9-րդ դաս. աշակերտները: Միջոցառումը կազմակերպել էին ռուսաց լեզվի ուսուցիչներ Ջ.Աբրամյանը, Կ.Արշակյանը, Ե.Աթանեսյանը: Երեխաները կատարում էին երգեր և կարդում բանաստեղծություններ պատերազմի մասին, պատմում էին այն հայերի մասին, որոնք իրենց մասնակցությունը ունեցան ֆաշիզմի հաղթանակի ժամանակ: Մեկ րոպե լռությամբ բոլոր ներկաները հարգեցին նահատակվածների հիշատակը: Ռուսական կենտրոնի՝ գիտության և մշակույթի հասարակական կազմակերպությունների համագործակցության բաժնի վարիչ Ն.Սահակյանը դպրոցի տնօրեն Ա.Իսկանդարյանին հանձնեց Դիպլոմ միջոցառման կազմակերպման համար: Նա նաև շնորհակալություն հայտնեց մանկավարժական համակազմին և աշակերտներին երկար տարիների համագործակցության համար: Ռուսական կենտրոնի կողմից դպրոցի գրադարանին փոխանցվեց գեղարվեստական և մեթոդական գրականություն ռուսաց լեզվով: Միջոցառմանը մասնակցում էին ՊՆ-ի խորհրդական ՀՀ գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, Էրեբունի վարչական շրջանի ավագ զինղեկ փոխգնդապետ Խ.Խաչատրյանը և ՌԿ ռուսաց լեզվի կրթության բաժնի ղեկավարի տեղակալ Սոնա Սարաջյանը:

Ոսկետառ Այբուբեն

1 բ դասարանի “Հրաժեշտ Այբբենարանին” միջոցառման ժամանակ մանկական և անկեղծ մթնոլորտ էր տիրում: Ներկաները մտովի տեղափոխվեցին իրենց մանկություն. իրենց մանկական երգերն ու բանաստեղծությունները մեկ առ մեկ հիշեցին: Կարծես ամեն մի մանուկ դարձել էր Այբբուբենի ոսկեղենիկ մի տառ. տառերը կենդանացել և պատմում էին իրենց ստեղծման պատմությունը: Ուսուցիչները հուզված էին, որովհետև ևս մեկ սերունդ կրթեցին, գրաճանաչ դարձրեցին, և ևս մեկ անգամ համոզվեցինք, որ առանց լավ դասվարների դպրոցը չի կարող լավը լինել, որովհետև ամենասուրբ, դժվար, պատասխանատու գործը հենց դասվարների ուսերին է /Ուս. Ս.Շատիկյան/:

,,Այբբերարանի,, հանդեսներ ռուսաց լեզվից

Մայիսի 15-ին տեղի ունեցան ռուսաց լեզվի ,,Այբբերարանի,, հանդեսներ 2ա, 2բ և 2գ դասարաններում: Աշակերտները բեմական կերպարներով և հեքիաթային հերոսների գրավչությամբ լցրեցին բեմը՝ հանդես գալով վառ, գունագեղ հագուստներով: Աշակերտները սահուն ռուսերենով երգում ու արտասանում էին: /Ուս. Ջ.Աբրամյան, Մ.Նաջարյան, Եվ.Աթանեսյան, Ա.Գրիգորյան/:

,,Սպորտլանդիա,, մարզական միջոցառման 3-րդ փուլը

Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի հ60 հանրակրչական դպրոցը պարգևատրվում է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ դասարանների միջև ,,Սպորտլանդիա,, մարզական միջոցառման 3-րդ փուլում 3-րդ տեղը գրավելու համար:

“Արտ Մյուզիք” արվեստի միջազգային մրցույթ-փառատոն

“Արտ Մյուզիք” արվեստի միջազգային իններորդ մրցույթ-փառատոնի <> անվանակարգում երրորդ կարգի դափնեկիր դարձավ Վ.Տերյանի անվան հ60 հիմն. դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Տաթև Հախվերդյանը:

Հայ ասպետ

Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության կողմից առաջարկվել էր համագործակցություն «Հայ ասպետ»հեռուստատեսային ինտելեկտուալ խաղերի ստեղծագործական խմբերի հետ «Էրեբունի –Երևան. 2800» թեմայով խաղին մասնակելու նպատակով: Վ. Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցը ձեռնամուխ եղավ այդ պատասխանատու գործին: Մեծ ոգևորությամբ 7-8 դասարանի աշակերտները և ուսուցիչները իրականացրեցին իրենց առաջև դրված հանձնարարականը: 14.04.2018թ- ին տեղի ունեցած խաղի ընթացքում աշակերտները ցուցաբերեցին բարձր գիտելիքներ՝ մինչև խաղի երկրորդ փուլի ավարտը ունենալով ամենաբարձր միավորները: Բայց երրորդ փուլը շրջադարձային եղավ մեր աշակերտների համար, խաղի ավարտին զբաղեցրեցին երրորդ տեղը: Դպրոցի տնօրինությունը և մանկավարժական համակազմը բարձր գնահատեցին մասնակցությունը խաղին, քանի ու հնարավորություն ստեղծվեց շատ ավելի տեղեկացված լինել մեր սիրելի Երևանի պատմության մասին:

Հակոբ Պարոնյանի ,,Մեծապատիվ մուրացկանները,,

ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնած «Մեր մեծերը» ամենամյա ծրագրում 2018 թվականին ընտրվել էին Միքայել Արամյանցը, Վահրամ Փափազյանը, Հակոբ Պարոնյանը, Զաբել Եսայանը, Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներն ու հերոսները:
Վ.Տերյանի անվան հ60 հիմնական դպրոցի 7-9-րդ դասարանների աշակերտները դպրոցի կազմակերպիչ Ա.Հովհաննիսյանի գլխավորությամբ բեմադրեցին Հակոբ Պարոնյանի ,,Մեծապատիվ մուրացկանները,, վեպը: Նրանցից յուրաքանչյուրը իր հետաքրքիր կերպարով ուրույն համ ու հոտ տվեց այս հիշարժան բեմականացմանը։ Շնորհավորում եմ ու շնորհակալություն հայտնում։

ՈՒսումնավարժություն «ՏՀԿ-ի ծավալում» թեմայով:

Համաձայն Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2018 թվականի աշխատանքային պլանը հաստատելու մասին» 2018թ. հունվարի 24-ին թիվ 186-Ա որոշման հավելված 1-ի 7.5.1 կետի 22-րդ ենթակետի՝,,Վ.Տերյանի անվան հ.60 հիմնական դպրոց,, ՊՈԱԿ-ում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն «ՏՀԿ-ի ծավալում» թեմայով:

Սպորտլանդիա

Այսօր մեր դպրոցում տեղի ունեցավ ՀՀ Էրեբունի վարչական շրջանի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլին մեր դպրոցի հաղթող թիմի պարգևատրման պաշտոնական արարողությունը: Էրեբունի վարչական շրջանի կրթության և սպորտի բաժնի սպորտի պատասխանատու Մ. Օխիկյանը դպրոց էր եկել գավաթով և պատվոգրով, որը շնորհավորական ուղերձով հանձնեց 1-3-րդ դասարանների թիմին՝ 1-ին տեղը գրավելու համար: Գավաթները հերթով բարձրաձրեցին թիմի բոլոր աշակերտները, ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Ա.Թովմասյանը, այնուհետև գավաթը հանձնվեց տնօրեն Ա.Իսկանդարյանին: Կրկին շնորհավորում ենք բոլորին և մաղթում մեծ հաջողություն և հաղթանակ քաղաքային փուլի մրցումներին!