Archive for Միջոցառումներ

Հաշվետու համերգ

14.05.2018թ. Վահան Տերյանի անվան հ60 հիմնական դպրոցում հյուրընկալվել էին Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան մեծարգո պարոն Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, Գյումրիի հոնորար հյուպատոս՝ Ալեքսան Տեր-Մինասյանը, <> ամենամեծ հումանիստական հասարակական կազմակերպության Գերմանիայում գործող ակումբներից մեկի անդամներ Թիմո և Մարինե Անշուցները, Հայաստանի <> բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար Մկրտիչ Մկրտչյանը, Հայաստանում գործող գերմաներեն լեզվի ուսուցիչների վերապատրաստման կենտրոնի ղեկավար պարոն Թոմաս Բլումենղաթը:
Մեր դպրոցն ընդգրկված է գերմաներենի խորացված ծրագրում և
իրականացնում է գերմաներենի խոսակցական <> ծրագիրը:
Անշուցների ընտանիքը՝ հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նրանց ընտանիքի դուստրը մեր դպրոցում կարճ ժամանակամիջոցում տիրապետեց հայերենին և զարգացրեց իր երաժշտական ընդունակությունները, համագործակցելով Հայաստանում գտնվող <> բարեգործական կազմակերպության հետ, դպրոցին նվիրաբերեցին դաշնամուր, գերմաներենի դասասենյակի համար գրապահարան և գերմաներենի դասագրքեր: Թիմո Անշուցը նաև հույս հայտնեց, որ հետագայում կշարունակի համագործակցել դպրոցի հետ՝ հեռանկարում ունենալով դպրոցի գրադարանի վերանորոգումը:
Մեր դպրոցի երգչախմբի տարեվերջյան հաշվետու համերգը նվիրվեց այս հիշարժան օրվան:

Մեր մշակույթի գույները

22.05.18թ-ին Վ. Տերյանի անվան թ 60 հիմն դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Երևանի հիմնադրման 2800 ամյակին <> խորագրով: /Պարուսույց Լ.Հարությունյան/

Կոմիտասն ասում էր. մատաղ սերնդի դաստիարակության լավագույն միջոցներից մեկը պարն է: Պարը միակ արվեստն է, որը զուգակցում է հոգին ու մարմինը, այն շատ հզոր զենք է:Ազգային պարի մեջ կա ազգային մտածելակերպ, ազգային դաստիարակություն: Պարը հոգեբանություն է գաղափարախոսություն, ասելիք հանդիսատեսին: Այսօր ներկայացվեցին աշխատանքային, հարսանեկան, ռազմական պարերի մի շարք, ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձրեցին հայ ազգային հագուստին՝ տարազին:Միջոցառմանը իրենց ուրույն աշխատանքներով նեկայացան աշխատանքի ուսուցման ուսուցչուհիները՝ ցուցահանդեսին ներկայացնելով ազգային տարազներով տիկնիկներ, ձեռքի նուրբ աշխատանքներ։ (ուսուցչուհիներ՝ Զ . Մովսիսյան, Ն. Ավագյան)։

Մեսրոպատառ այբուբեն

Ամեն տառը մի մանչուկ է դարձել, մանկան անզուսպ հրճվանքը խառնվել է 1-ին դասարանցու թոթովանքին ու հնչում է մաքուր հայերենը: Միջոցառման ընթացքում հնչում էր մեսրոպատառ լեզվին նվիրված արտասանությունն ու երգը: Շքեղ, գունավառ, ոգևորիչ հանդես էր: Ամիսներ շարունակ 1 ա դասարանի փոքրիկները տիրապետեցին յուրաքանչյուր տառի գրությանը, սովորեցին գրել ու կարդալ։ Իսկ այսօր այդ ամենն արտահայտեցին հրաշք միջոցառման միջոցով։ Դպրոցի տնօրեն Ա. Իսկանդարյանը շնորհակալություն հայտնեց դասվարին այս ամենը կազմակերպելու համար և շնորհավորեց առաջին դասարանցիներին տառաճանաչ դառնալու կապակցությամբ: (Դասվար Ա. Նալբանդյան)

Հավերժության մեր ճամփան Այբուբենն է մեսրոպյան

Հավերժության մեր ճամփան Այբուբենն է մեսրոպյան ՈՒժ է տալիս մեր բազկին, Միասնություն` մեր ազգին… Մաշտոցյան շունչն էր թևածում հ. 60 հիմնական դպրոցում և ուրախ տրամադրություն լցնում դահլիճը: I գ դասարանի սաները(դասվար` Ա. Աբրահամյան) ամբողջովին գիտակցելով օրվա կարևորությունը կարողացան իրենց ուսուցանածը վարժ ու հստակ մատուցել։ Մեր փոքրիկները փայլեցին, հիացրեցին ու զարմացրեցին իրենց գիտելիքներով, վստահությամբ, գեղեցիկ ու անկաշկանդ ելույթով: Ամեն մի տառին համապատասխան երգ ու պարը տոնական տրամադրություն էր լցրել բոլորի սրտերը։ Ուսուցչուհու քրտնաջան աշխատանքը տվեց իր քաղցրահամ պտուղները և հերթական անգամ համոզվեցինք, որ մեր բալիկների կրթության հիմնաքարը ամուր է դրված, իսկ տառաճանաչության կարևոր առաքելությունը՝ կատարված: Միջոցառումն անցավ ուրախ և ջերմ մթնոլորտում` ժպիտներ պարգևելով թե՛ ծնողներին, թե՛ ուսուցչական կոլեկտիվին և թե՛ հյուրերին:

Победа в сердце каждого

Մայիսի 16-ին Վ.Տերյանի անվան հ60 հիմն. դպրոցում տեղի ունեցավ գրական-երաժշտական միջոցառում ,,Победа в сердце каждого,, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին: Մասնակցում էին 7-9-րդ դաս. աշակերտները: Միջոցառումը կազմակերպել էին ռուսաց լեզվի ուսուցիչներ Ջ.Աբրամյանը, Կ.Արշակյանը, Ե.Աթանեսյանը: Երեխաները կատարում էին երգեր և կարդում բանաստեղծություններ պատերազմի մասին, պատմում էին այն հայերի մասին, որոնք իրենց մասնակցությունը ունեցան ֆաշիզմի հաղթանակի ժամանակ: Մեկ րոպե լռությամբ բոլոր ներկաները հարգեցին նահատակվածների հիշատակը: Ռուսական կենտրոնի՝ գիտության և մշակույթի հասարակական կազմակերպությունների համագործակցության բաժնի վարիչ Ն.Սահակյանը դպրոցի տնօրեն Ա.Իսկանդարյանին հանձնեց Դիպլոմ միջոցառման կազմակերպման համար: Նա նաև շնորհակալություն հայտնեց մանկավարժական համակազմին և աշակերտներին երկար տարիների համագործակցության համար: Ռուսական կենտրոնի կողմից դպրոցի գրադարանին փոխանցվեց գեղարվեստական և մեթոդական գրականություն ռուսաց լեզվով: Միջոցառմանը մասնակցում էին ՊՆ-ի խորհրդական ՀՀ գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, Էրեբունի վարչական շրջանի ավագ զինղեկ փոխգնդապետ Խ.Խաչատրյանը և ՌԿ ռուսաց լեզվի կրթության բաժնի ղեկավարի տեղակալ Սոնա Սարաջյանը:

Ոսկետառ Այբուբեն

1 բ դասարանի “Հրաժեշտ Այբբենարանին” միջոցառման ժամանակ մանկական և անկեղծ մթնոլորտ էր տիրում: Ներկաները մտովի տեղափոխվեցին իրենց մանկություն. իրենց մանկական երգերն ու բանաստեղծությունները մեկ առ մեկ հիշեցին: Կարծես ամեն մի մանուկ դարձել էր Այբբուբենի ոսկեղենիկ մի տառ. տառերը կենդանացել և պատմում էին իրենց ստեղծման պատմությունը: Ուսուցիչները հուզված էին, որովհետև ևս մեկ սերունդ կրթեցին, գրաճանաչ դարձրեցին, և ևս մեկ անգամ համոզվեցինք, որ առանց լավ դասվարների դպրոցը չի կարող լավը լինել, որովհետև ամենասուրբ, դժվար, պատասխանատու գործը հենց դասվարների ուսերին է /Ուս. Ս.Շատիկյան/:

,,Այբբերարանի,, հանդեսներ ռուսաց լեզվից

Մայիսի 15-ին տեղի ունեցան ռուսաց լեզվի ,,Այբբերարանի,, հանդեսներ 2ա, 2բ և 2գ դասարաններում: Աշակերտները բեմական կերպարներով և հեքիաթային հերոսների գրավչությամբ լցրեցին բեմը՝ հանդես գալով վառ, գունագեղ հագուստներով: Աշակերտները սահուն ռուսերենով երգում ու արտասանում էին: /Ուս. Ջ.Աբրամյան, Մ.Նաջարյան, Եվ.Աթանեսյան, Ա.Գրիգորյան/:

,,Սպորտլանդիա,, մարզական միջոցառման 3-րդ փուլը

Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի հ60 հանրակրչական դպրոցը պարգևատրվում է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ դասարանների միջև ,,Սպորտլանդիա,, մարզական միջոցառման 3-րդ փուլում 3-րդ տեղը գրավելու համար:

“Արտ Մյուզիք” արվեստի միջազգային մրցույթ-փառատոն

“Արտ Մյուզիք” արվեստի միջազգային իններորդ մրցույթ-փառատոնի <> անվանակարգում երրորդ կարգի դափնեկիր դարձավ Վ.Տերյանի անվան հ60 հիմն. դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Տաթև Հախվերդյանը:

Հայ ասպետ

Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության կողմից առաջարկվել էր համագործակցություն «Հայ ասպետ»հեռուստատեսային ինտելեկտուալ խաղերի ստեղծագործական խմբերի հետ «Էրեբունի –Երևան. 2800» թեմայով խաղին մասնակելու նպատակով: Վ. Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցը ձեռնամուխ եղավ այդ պատասխանատու գործին: Մեծ ոգևորությամբ 7-8 դասարանի աշակերտները և ուսուցիչները իրականացրեցին իրենց առաջև դրված հանձնարարականը: 14.04.2018թ- ին տեղի ունեցած խաղի ընթացքում աշակերտները ցուցաբերեցին բարձր գիտելիքներ՝ մինչև խաղի երկրորդ փուլի ավարտը ունենալով ամենաբարձր միավորները: Բայց երրորդ փուլը շրջադարձային եղավ մեր աշակերտների համար, խաղի ավարտին զբաղեցրեցին երրորդ տեղը: Դպրոցի տնօրինությունը և մանկավարժական համակազմը բարձր գնահատեցին մասնակցությունը խաղին, քանի ու հնարավորություն ստեղծվեց շատ ավելի տեղեկացված լինել մեր սիրելի Երևանի պատմության մասին: