Archive for Նորություններ

Ընթերցման հանրապետական օլիմպիադա

Ընթերցման հանրապետական օլիմպիադայի եզրափակչում այսօր հաղթած այս երեք հրաշքները մրցանակ շահեցին ոչ միայն իրենց համար, այլև իրենց դասարանների։
Այս ուղեգրերով նրանք ողջ դասարանով այցելելու են Cityzen

Արայիկ Հարությունյանը կոչ է արել խրախուսել ընթերցանությունը

«Անտարես» հրատարակչությունը, ՀՀ կրթության և գիտության և ՀՀ մշակույթի նախարարությունների, dasaran.am-ի, Հայաստանի մշակութային հիմնադրամի աջակցությամբ, այս տարի ևս անցկացրել է ընթերցանության հանրապետական օլիմպիադան: Օլիմպիադան անցկացվել է ՀՀ բոլոր մարզերի և Երևանի դպրոցների 6-րդ դասարանի աշակերտների շրջանում: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով հաղթողներին և նրանց ծնողներին, նշել է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել ընթերցանությանը և խրախուսել այն: «Ցավոք, ներկայումս երեխաները քիչ են կարդում. այս առումով բոլորս անելիք ունենք՝ սկսած Կրթության և գիտության նախարարությունից մինչև տարբեր հասարակական կազմակերպություններ և ընկերություններ: Այս պահին մենք մի շարք ծրագրեր ենք քննարկում՝ երեխաներին անորակ սերիալներից, սոցցանցերում շատ ժամանակ անցկացնելուց հետ պահելու համար, և այդ ծրագրերում ընթերցանությունը կարևոր տեղ է զբաղեցնում: Մենք ծնողներին կոչ ենք անում օժանդակել մեզ այս հարցում՝ գիրքը հասցնել երեխաներին, որպեսզի նա իր ժամանակն ավելի օգտակար անցկացնի»,-նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով այն կազմակերպություններին, որոնք, ըստ Արայիկ Հարությունյանի, ընթերցանության համար այս բարդ փուլում խրախուսում են այն: Նախարարը նաև երեխաներին կոչ է արել ուշադիր լինել ընթերցանությունը խրախուսող ծրագրերին, որոնք, Արայիկ Հարությունյանի խոսքով, առաջիկայում շատ կլինեն: Նշենք, որ օլիմպիադան անցկացվել է դպրոցական, մարզային և հանրապետական փուլերով: Եզրափակիչ փուլին մասնակցել է 40 դպրոցական, որոնք այսօր արժանացել են բազմաթիվ մրցանակների:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն

#Dasaran.am-ի կազմակերպած Duel Plus ինտելեկտուալ մրցույթի վիկտորինա

«Դուելի» մարտահրավերն այս անգամ 6-8-րդ դասարանցիներինն էր․ պայքարը թեժ էր, ոգևորությունը՝ անչափելի․․․ 😊

Duel Plus ինտելեկտուալ մրցույթի վիկտորինային այսօր մասնակցեցին 6-8-րդ դասարանների տարիքային խմբում նախընտրական փուլը հաղթահարած աշակերտները՝ մրցելով տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքներով: 🤓

Գիտելիքների արդար պայքարում հաղթեց Երևանի Վահան Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Մարգարյանը՝ ստանալով հատուկ մրցանակ:

#Dasaran-ի կողմից պատվոգրեր և խրախուսական մրցանակներ ստացան նաև մասնակից մյուս երեխաները՝ կրթական կենտրոնից հեռանալով լավ սովորելու հաստատուն ցանկությամբ։

Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներ

Erevan-2800-tonakan migoc.-12.03.2018

Գործնական աշխատանքներ ԿԱՊԿՈՒ երեխաների հետ

Վ.Տերյանի անվան 60 հիմնական դպրոցում հոկտեմբերի 3-ից 13-ը Ֆինլանդիայի «Համաշխարային առաքելության պատմոս» հիմնադրամը ԲՄԹ-ի յարաքանչյուր անդամի հետ անցկացրել է տեսական և գործնական վերապատրաստող աշխատանքներ: Յուրաքանչյուր մասնագետ աշխատել է ԿԱՊԿՈՒ երեխաների խմբում ընդգրկված մեկ երեխայի հետ իրեն համապատասխան տարիքային փաթեթով: Տրվել են համապատասխան գործնական առաջադրանքներ, որի արդյունքում բացահայտվել է երեխաների ուժեղ և թույլ կողմերը, կարողությունները:

Մարտի 8

Սիրելի՛ ուսուցիչներ,սրտանց շնորհավորում ենք ձեզ` Մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում անսահման սեր, երջանկություն, հաջողություն:Թո՛ղ միշտ լինեք գարնան պես թարմ, ծաղիկների պես քնքուշ ու հմայիչ, թո՛ղ սիրով իմաստավորվի ձեր կյանքը:

Ընթերցանության մրցույթ-2017

,,Անտարես,, հրատարակչությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ մեր հանրապետության 6-րդ դասարանի աշակերտների համար կազմակերպում է ընթերցանության հանրապետական օլիմպիադա: Փետրվարի 24-ին Վ.Տերյանի անվան թիվ 60 հիմն. դպրոցում անցկացվեց դպրոցական փուլը: Դպրոցական 2-րդ փուլի 1-ին և 2-րդ տեղերը գրաված աշակերտներ Վարդանյան Աննան և Խուրշուդյան Անժելան իրավունք ստացան մասնակցելու ,,Ընթերցանության մրցույթ-2017,, -ի մարզային փուլին:

Նորանոր հաղթանակներ Ս.Հովակյանին

Դեկտեմբերի 22-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացել է քինգբոքսինգի աշխարհի առաջնությունը, որին մասնակցել է նաև Վ.Տերյանի անվան հ60 հիմնական դպրոցի 9-րդ դաս. աշակերտ Հովակյան Սերյոժան: Նա մրցել է Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելոռուսի, Ղազախստանի ներկայացուցիչների հետ: Եզրափակչում մրցելով Թուրքիայի ներկայացուցչի հետ՝ արժանացել է 1-ին մրցանակի:
Շնորհավորում ենք Ս.Հովակյանին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ:

Սուրբ ծնունդը Գերմանիայում և Ամանորը Հայաստանում

2016 թ. դեկտեմբերի 8-ին Երևանի Վ.Տերյանի անվան թիվ 60 հիմն. դպրոցի տոնոկանորեն զարդարված ճեմասրահում տեղի ունեցավ ,,Սուրբ ծնունդը Գերմանիայում և Ամանորը Հայաստանում,, խորագիրը կրող միջոցառումը: Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Ա. Իսկանդարյանը: Նա ողջունեց ներկաներին և հյուրերին, որոնց թվում էին Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ պարոն Բ.Քիսլերը, ԳԴ Սաքսոնիա Անհալտ երկրամասի դպրոցների տնօրենների աշխատանքային խմբի ղեկավար պարոն Բ. Շմիդտը, գերմաներեն լեզվի ուսուցիչների վերապատրաստման կենտրոնի ղեկավար պարոն Թ. Բլումենրաթը,Սաքսոնիա Անհալտ երկրամասի քաղաքականության կրթության տնօրեն պարոն Ղայխելը, ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության գլխավոր մասնագետ Մարգարիտա Մաթևոսյանը, Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար պարոն Հ. Սարգսյանը: Աշակերտները ներկայացրեցին 2 երկրների ավանդույթները՝ համեմելով իրենց խոսքը թեմային համապատասխան երգերով: Այնուհետև երեխաներին հյուր եկավ Ձմեռ պապը: Կազմակերպվեց խաղ-վիկտորինա, որին մասնակցեցին ԳԴՀ-ից եկած հյուրերը: Միջոցառման ավարտին պատրաստված գինին, բլիթներն ու նրբերշիկը մատուցվեցին ներկաներին: Այս միջոցառումն ուղղված էր 2 պետությունների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը: Weihnachtsprogramm in der 60. Schule “Vahan Teryan” u.a. mit unseren Gästen aus Sachsen-Anhalt, Frau Matevosyan und dem deutschen Botschafter in Jerewan Herrn Kiesler.
_img_0487

_img_0557

_img_0581

_img_0616

Նախագահի նստավայրում

Ներառական կրթությունը հանրակրթության զարգացման գործընթաց է, այն բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ: Դեկտեմբերի 2-ին Վ.Տերյանի անվան հ60 հիմնական դպրոցի 9-րդ դաս.-ի երկու աշակերտներ այցելեցին նախագահի նստավայր: Մասնակցեցին այնտեղ կազմակերպված ինտելեկտուալ վիկտորինային և հաղթողներ ճանաչվեցին:

mar_3432

img_20161202_124002

img_20161202_124023
img_20161202_124015