Archive for Տեսահոլովակներ

Բաց դաս ՀՀ Ազգային Ժողովում

ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի Վահան Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցի աշակերտները:
Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը: Նա ներկայացրել է սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում իրականացվող քայլերն ու օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքները: Նրա խոսքով՝ խորհրդարանն այն վայրն է, որտեղ քաղաքական ուժերը, միմյանց հետ բանավիճելով, կարողանում են գտնել տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի լուծումները:
Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Ռուստամ Մախմուդյանին:
Պարոն Մախմուդյանը հյուրերին հորդորել է ապագային նայել հույսով ու հավատով:
Ջերմ հանդիպում տեղի ունեցավ նաև դպրոցի նախկին շրջանավարտ, այժմ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ:
Բաց դասերն ամփոփվել են ավանդական լուսանկարներով:

Վահան Տերյան- 132

Վահան Տերյան- 132

Նորանոր հաղթանակներ և ձեռքբերումներ մարզաշխարհում Սերյոժա Հովակյանին

Վ.Տերյանի անվան հ60 դպրոցի 9-րդ դաս.-ի աշակերտ Սերյոժա Հովակյանը մասնակցել է Վրաստանում անցկացված քիգբոքսինգի միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլին՝ մենամարտելով ադրբեջանցի մարզիկի հետ: Ս.Հովակյանը տարել է փայլուն հաղթանակ՝ արժանանալով ոսկե մեդալի: Պարգևատրվել է նաև ,,Կապուտակ Սևան,, ճամբարի տասնօրյա ուղեգրով:
Նորանոր հաղթանակներ և ձեռքբերումներ մարզաշխարհում Սերյոժա Հովակյանին:

14606278_145402902589809_4006135086145406352_n

14705610_145403002589799_2741229042555561631_n

Շքերթ Եռատոնի կապակցությամբ

Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի կապակցությամբ դպրոցը մասնակցել է շքերթի: Աշակերտները մասնակցել են ցուցապաստառներով, Հայրենական մեծ պատերազմի հերոսների, մասնակիցների և Արցախյան հերոսամարտի զոհված ազատամարտիկների նկարներով:
13130848_2021482628077953_8782475067198609974_o

Հիշում եմ և պահանջում

Սեմինար նվիրված ներառական կրթության հիմնախնդիրներին


Գերմաներենի խորացված ուսուցման ծրագրի շրջանակներում Երևանի Վ.Տերյանի անվան հ60 և Հ.Կարպենցի անվ. հ6 դպրոցների միջև պլանավորված են տարաբնույթ միջոցառումներ, որոնց նպատակն է ակտիվացնել աշակերտական խորհուրդների աշխատանքները:
Հ6 դպրոցի աշակերտները, փոխտնօրենը և ԲՄԹ-ի մանկավարժները մասնակցեցին Հ60 դպրոցի աշակերտական խորհրդի կողմից կազմակերպված սեմինարին,որը վերաբերվում էր ներառական կրթության հիմնախնդիրներին:
Վ.Տերյանի անվան հ60 դպրոցի 8-րդ և 9-րդ դաս.-ի աշակերտների ջանքերով ուսումնասիրվել էին դպրոցում առկա հիմնախնդիրները:
Վերջում տեղի ունեցավ մտքերի փոխանակում և պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա անելիքների վերաբերկյալ: